14:44 10.09.2018
«Ժառանգություն» կուսակցությունը քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տվեց Շառլ Ազնավուրի հրապարակից։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին՝ մի քանի լեզվով «Բարի գալուստ» ասելով, ապա ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը։
1. Երևանը բարձր տեխնոլոգիական, խելացի, համաշխարհային քաղաք,
2. Երևանը համայն հայության քաղաքակրթական կենտրոն,
3. Երևանը կանաչ քաղաք՝ քարակերտ անապատի փոխարեն,
4. Երևանը Արևելքի սիլիկոնային հովիտ,
5. Արդիականացված ենթակառուցվածքներով Երևան,
6. Ժամանակակից կառուցապատման և ինքնակառավարվող համատիրությունների քաղաք,
7. Երևանը բարձրակարգ առողջության քաղաք,
8. Ոչ մի անօթևան ընտանիք և 70 հազար նոր աշխատատեղ Երևանում,
Սրանք են «Ժառանգություն» կուսակցության հիմնական ծրագրերը:
Քարոզարշավի մեկնարկից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների հետ քայլեց դեպի Թումանյան փողոց՝ ճանապարհին շփվելով նաև քաղաքացիների հետ։
12:47 29.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 30-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց, Օդեսայի, Ներքին Չարբախի 3-րդ, Խարբերդի 13-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:35 29.07.2025
Հրդեհի ահազանգ Սարի Թաղում. Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներՀուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
12:22 29.07.2025
Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվելՀուլիսի 29-ին չեղարկվել են «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից: Մասնավորապես չեղարկվել են 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսվա-Երևան ուղղությամբ թռիչքները: Չեղարկվել են նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները: ...
12:10 29.07.2025
Կանադան նպատակ ունի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել մինչև օգոստոսի 1-ըԿանադայի իշխանությունները հույս ունեն մինչև օգոստոսի 1-ը նոր առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին հաղորդում է CTV-ն ՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանին: Նրա խոսքով՝ Օտտավան մտադիր է Վաշինգտոնի հետ գործարք կնքել մինչև օգոստոսի 1-ը։ Այժմ, նշել է հեռուստաալիքը, բանակցությունները […] ...
11:55 29.07.2025
UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Ռենյե դե ՌիդերըԱբու Դաբիում անցկացված UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ` ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերը և նիդերլանդցի Ռենյե դե Ռիդերը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Դե Ռիդերը: Նրա համար սա 21-րդ հաղթանակն էր օկտագոնում։ Նիդերլանդցին նաև ունի երկու պարտություն: Ուիթաքերը 27 հաղթանակ և 9 պարտություն ունի: ...