Թուրքիայում ռազմական ավիացիայի զորավարժություն է անցկացվում ադրբեջանցիների մասնակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+33.09 oC

Թուրքիայում ռազմական ավիացիայի զորավարժություն է անցկացվում ադրբեջանցիների մասնակցությամբ

14:36 10.09.2018

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Թուրքիայում մեկնարկել և մինչև հիմա շարունակվում են Ադրբեջանի հետ համատեղ «TurAz Şahini» («Թուրք-ադրբեջանական բազե») օդային զորավարժությունները։ Վարժանքներին ներգրավված են և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի օդուժի ինքնաթիռներ ու անձնակազմեր։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ընթացքում երկու երկրների ռազմական օդաչուները կատարելագործել են իրենց գործողությունները համադրելու, ներդաշնակ գործելու և պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները խոցելու հմտությունները։

Մինչև սեպտեմբերի 14-ն անցկացվելիք զորավարժությունը` թուրքական օդուժի հետ վարժանքներին մասնակցելու են ադրբեջանցիների երկու «МиГ-29» կործանիչ և երեք «Су-25» գրոհիչ ինքնաթիռ։

«TurAz Şahini» զորավարժությունը, որին մասնակցելու են երկու երկրների օդաչուները, ավանդական է և անցկացվում է տարին մեկ անգամ՝ հերթականությամբ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում։ Սրա ընթացքում երկու երկրների ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ներդաշնակեցնում են իրենց գործողությունները՝ անհրաժեշտության դեպքում միասին մարտ վարելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:47 29.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 30-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց, Օդեսայի, Ներքին Չարբախի 3-րդ, Խարբերդի 13-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Սարի Թաղում. Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

12:35 29.07.2025

Հրդեհի ահազանգ Սարի Թաղում. Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

Հուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվել

12:22 29.07.2025

Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվել

Հուլիսի 29-ին չեղարկվել են «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից: Մասնավորապես չեղարկվել են 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսվա-Երևան ուղղությամբ թռիչքները: Չեղարկվել են նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները: ...

Կանադան նպատակ ունի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել մինչև օգոստոսի 1-ը

12:10 29.07.2025

Կանադան նպատակ ունի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել մինչև օգոստոսի 1-ը

Կանադայի իշխանությունները հույս ունեն մինչև օգոստոսի 1-ը նոր առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին հաղորդում է CTV-ն ՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանին: Նրա խոսքով՝ Օտտավան մտադիր է Վաշինգտոնի հետ գործարք կնքել մինչև օգոստոսի 1-ը։ Այժմ, նշել է հեռուստաալիքը, բանակցությունները […] ...

SHANTNEWS

12:00 29.07.2025

SHANTNEWS

UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Ռենյե դե Ռիդերը

11:55 29.07.2025

UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Ռենյե դե Ռիդերը

Աբու Դաբիում անցկացված UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ` ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերը և նիդերլանդցի Ռենյե դե Ռիդերը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Դե Ռիդերը: Նրա համար սա 21-րդ հաղթանակն էր օկտագոնում։ Նիդերլանդցին նաև ունի երկու պարտություն: Ուիթաքերը 27 հաղթանակ և 9 պարտություն ունի:   ...

BACK_TO_TOP