Մեծ Բրիտանիան զորքեր չի ուղարկի Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

Մեծ Բրիտանիան զորքեր չի ուղարկի Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար

18:29 12.05.2024

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր չէ օգտագործել իր զորքերը Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը՝ մեկնաբանելով պաղեստինյան անկլավի ափերի մոտ լողացող հարթակի կառուցումը։

«Թագավորական նավատորմի RFA Cardigan Bay նավը կգործի որպես մի տեսակ նյութատեխնիկական հանգույց՝ նավամատույցի մոտ: Այնուամենայնիվ, վարչապետ Ռիշի Սունակը, ես և մյուս նախարարները կարծում էինք, որ մեր զորքերը ցամաքում տեղակայելը լավ քայլ չէր: Պետք չէ դա անել, կան այլ մարդիկ, ովքեր կարող են դա անել»,- ասել է Քեմերոնը BBC-ին:

Նրա խոսքով, Գազա օգնության մատակարարումը կարող է իրականացվել «կապալառու կազմակերպության» կողմից, որը «հուսալիորեն պաշտպանված կլինի»։

«Բրիտանական զորքերը ցամաքին տեղակայելը ռիսկ է, որը մենք չպետք է վերցնենք: Նույն պատճառով ամերիկացիները չեն պատրաստվում ուղարկել իրենց զինվորականներին»,- ընդգծել է արտգործնախարարը՝ հավելելով, որ այս դեպքում ամերիկացիները և բրիտանացիները կարող են ենթարկվել «նպատակային հարձակումների»։

Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Վաշինգտոնը Գազայի հատվածում ժամանակավոր նավահանգիստ է ստեղծում՝ ծովով մարդասիրական օգնություն մատակարարելու համար։ Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան զորքերը նավերից չեն իջնի հումանիտար պարագաներ մատակարարելիս։ Գործող պլանի համաձայն՝ դրանք նախ բեռնվելու են Կիպրոսի նավերի վրա, իսկ այնտեղից օգնությունը կհասցվի նավահանգիստ։ Այնուհետև այն կտեղափոխվի օժանդակ նավեր, կհասցվի հատուկ ստեղծված նավամատույց, այնուհետև բեռնատարով կտեղափոխվի Գազայի բնակիչներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թևանյանը և Անդրեասյանը մեկնարկել են հաղթանակով

16:11 17.07.2025

Թևանյանը և Անդրեասյանը մեկնարկել են հաղթանակով

Բուդապեշտում մեկնարկած վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս են եկել քառորդ եզրափակիչ։ Թևանյանը 1/8 եզրափակչում 6-0 հաշվով հաղթել է Կշիշտով Պյենկովսկիին (Լեհաստան), իսկ Անդրեասյանը որակավորման փուլում 6-1 հաշվով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող Եգոր Անգուչինի դեմ գոտեմարտում։ ...

Ապօրինի զենք-զինամթերքի հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների հերթական արդյունքը

16:06 17.07.2025

Ապօրինի զենք-զինամթերքի հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների հերթական արդյունքը

Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գավառ համայնքի աղբանոց տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված տարածքում: Հայտնաբերվել […] ...

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԲԿ՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով

16:00 17.07.2025

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԲԿ՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 15-ին այց են իրականացրել բժշկական կենտրոն՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով։ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ մասնագիտությամբ բժիշկն ու հոգեբանը, առանձնազրույց են ունեցել Լիանա Հարությունյանի և բժշկական անձնակազմի հետ։ Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման՝ ելնելով անձնական տվյալների պաշտպանության […] ...

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային պայմանագիր է կնքել հայտնի ընկերության հետ

15:50 17.07.2025

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային պայմանագիր է կնքել հայտնի ընկերության հետ

«Մանչեսթեր Սիթին» նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել Puma ընկերության հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ համաձայնագիրը նախատեսված է 10 տարով՝ մինչև 2035 թվականը։ Պայմանագրով անգլիական ակումբը տարեկան 100 միլիոն ֆունտ կստանա։ «Մանչեսթեր Սիթիի» և Puma-ի միջև նախորդ պայմանագրով ակումբը ստանում էր տարեկան 65 միլիոն ֆունտ։ Տարեկան 100 միլիոն ֆունտը և պայմանագրային 1 […] ...

Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում

15:39 17.07.2025

Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ […] ...

Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում

15:32 17.07.2025

Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում

ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար Կիևն առաջարկել է Օլգա Ստեֆանիշինայի թեկնածությունը, որը նախկինում զբաղեցնում էր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի, արդարադատության նախարարի պաշտոնը։ Համաձայնեցումը շարունակվում է, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ «Օլգան կաշխատի պահպանել Ամերիկայի հետ հարաբերությունների դինամիկան, մինչդեռ Վաշինգտոնի հետ շարունակվում են նրա թեկնածությունը ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում համակարգելու բոլոր համապատասխան ընթացակարգերը», – գրել է […] ...

BACK_TO_TOP