20:47 12.05.2024
Եգիպտոսը որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին։ Այս մասին մայիսի 12-ին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցի իր էջում։
«Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը հայտարարում է իր մտադրության մասին պաշտոնապես մասնակցելու Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Իսրայելի դեմ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գործին», – ասվում է հայտարարության մեջ:
Եգիպտոսը նաև մեղադրում է Իսրայելին «քաղաքացիների վրա համակարգված հարձակումներ իրականացնելու, ենթակառուցվածքները ոչնչացնելու և պաղեստինցիներին ստիպելու համար լքել իրենց հողերը՝ հանգեցնելով աննախադեպ հումանիտար աղետի, որն անտանելի է դարձրել կյանքը Գազայի հատվածում»։
Հարավային Աֆրիկան դիմել է Հաագայի Արդարադատության միջազգային դատարան 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։ Հայցվորը պահանջում է վճիռ կայացնել այն մասին, որ Իսրայելը խախտել է 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները Գազայի հատվածում իր գործողություններով:
Հարավային Աֆրիկայի հայցի վերաբերյալ լսումները տեղի են ունեցել հունվարի 11-12-ին: Ըստ աֆրիկյան երկրի՝ Իսրայելի քայլերը ցեղասպանական են, քանի որ դրանք իրականացվում են՝ նպատակ ունենալով «ոչնչացնել Գազայի հատվածում պաղեստինցիներին՝ որպես պաղեստինյան ավելի լայն ազգային, ռասայական և էթնիկ խմբի մաս»։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան, երբ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելին ենթարկեց զանգվածային հրթիռակոծության Գազայի հատվածից, ինչպես նաև ներխուժեց երկրի հարավային սահմանային շրջաններ և պատանդներ վերցրեց։ Նույն օրը Իսրայելը սկսեց հակահարված տալ։
16:00 17.07.2025
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԲԿ՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակովՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 15-ին այց են իրականացրել բժշկական կենտրոն՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով։ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ մասնագիտությամբ բժիշկն ու հոգեբանը, առանձնազրույց են ունեցել Լիանա Հարությունյանի և բժշկական անձնակազմի հետ։ Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման՝ ելնելով անձնական տվյալների պաշտպանության […] ...
15:50 17.07.2025
«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային պայմանագիր է կնքել հայտնի ընկերության հետ«Մանչեսթեր Սիթին» նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել Puma ընկերության հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ համաձայնագիրը նախատեսված է 10 տարով՝ մինչև 2035 թվականը։ Պայմանագրով անգլիական ակումբը տարեկան 100 միլիոն ֆունտ կստանա։ «Մանչեսթեր Սիթիի» և Puma-ի միջև նախորդ պայմանագրով ակումբը ստանում էր տարեկան 65 միլիոն ֆունտ։ Տարեկան 100 միլիոն ֆունտը և պայմանագրային 1 […] ...
15:39 17.07.2025
Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցումՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ […] ...
15:32 17.07.2025
Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնումԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար Կիևն առաջարկել է Օլգա Ստեֆանիշինայի թեկնածությունը, որը նախկինում զբաղեցնում էր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի, արդարադատության նախարարի պաշտոնը։ Համաձայնեցումը շարունակվում է, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ «Օլգան կաշխատի պահպանել Ամերիկայի հետ հարաբերությունների դինամիկան, մինչդեռ Վաշինգտոնի հետ շարունակվում են նրա թեկնածությունը ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում համակարգելու բոլոր համապատասխան ընթացակարգերը», – գրել է […] ...
15:28 17.07.2025
Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասինՄիացյալ Նահանգները Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ սկսել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու գործողությունը, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքս Գրինկևիչը։ «Մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման հարցի շուրջ, և ինձ հանձնարարվել է դրանք հնարավորինս արագ փոխանցել։ Ահա թե ինչ ենք մենք անում», – Գրինկևիչի խոսքերն […] ...
15:20 17.07.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդիՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...