22:04 29.05.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին Գազայի հատվածում արյունահեղության և «իսրայելական վամպիրիզմի» մեղսակցության համար, իսկ ՄԱԿ-ին՝ անգործության համար։
«Ոչ մի պետություն ապահով չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի անցնում միջազգային իրավունքի վերահսկողության տակ և իրեն պարտավորված չի համարում միջազգային իրավունքով: Աշխարհը ուղիղ հեռարձակմամբ հետևում է Նեթանյահու անունով արնախումի բարբարոսությանը: Իսրայելը ոչնչացրեց մարդկությունը Գազայում: Հեյ, ամերիկյան պետություն, Եվրոպայի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դուք դարձել եք այս վամպիրիզմի գործընկերները։
Միավորված ազգերի կազմակերպություն, ի՞նչ օգուտ ձեզանից 21-րդ դարում, եթե չեք կարողանում կասեցնել ցեղասպանությունը, որը ուղիղ եթերով դիտվում է ողջ մարդկության կողմից»,- ասել է Էրդողանը խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում։
Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։
16:07 26.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին ԳեգինատինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։ «Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական […] ...
16:00 26.06.2025
Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունըՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...
15:50 26.06.2025
Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...
15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածըՀիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
15:32 26.06.2025
Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:25 26.06.2025
Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...