Պետբյուջեի եկամուտները նախորդ տարում ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով, ինչում էական դերակատարություն ունի հարկային վարչարարությունը. Ռուստամ Բադասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

Պետբյուջեի եկամուտները նախորդ տարում ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով, ինչում էական դերակատարություն ունի հարկային վարչարարությունը. Ռուստամ Բադասյան

13:59 31.05.2024

Պետական եկամուտների կոմիտեն հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր եւ 11 միջոցառում. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում:

Քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ տարվա ընթացքում միջոցառումները 3-ով ավելացել են: «Հարկային եւ մաքսային ծառայություններ» անվանմամբ  ծրագրի  համար ճշտված պլանով նախատեսված էր հատկացնել 40 մլրդ 249 մլն դրամ, կատարողականը կազմել է 95 տոկոս՝ փաստացի ծախսվելով 3 մլրդ 202 մլն դրամ: Սա 35 տոկոսով ավելի է, քան 2022 թվականի փաստացի ծախսը, երբ ծախսվել էր  28 մլրդ դրամ 305 մլն դրամ:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ պետական բյուջեի  եկամուտները հաշվետու տարում ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով, ինչում էական դերակատարություն ունի հարկային վարչարարությունը: «Մեր դիտարկումներով ստվերը վերջին 3 տարիներին  կրճատվել է: 2023 թվականին իրականացվել են 2022 թվականի  ավելացված արժեքի հարկի, շահութահարկի եւ եկամտային հարկի հարկային ճեղքի գնահատումներ եւ պարզվել է, որ հարկային ճեղքը կազմում է ՀՆԱ-ի 3.06 տոկոսը, ինչը նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է 0.5 տոկոսային կետով»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Ռուստամ Բադասյանն ադրադարձել է նաեւ հարկեր/ՀՆԱ ցուցանիշին: «Այն կկազմի 23.9 տոկոս, ինչը, եթե հիպոտեկային վարկի եկամտային հարկի վերադարձն էլ ներառենք հաշվարկում, 0.84 տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա համադրելի ցուցանիշներից»,- հավելել է Ռուստամ Բադասյանը՝ հաջորդիվ մանրամասն ներկայացնելով իրականացված ծախսերի արդյունքային ցուցանիշները:

Զեկուցողը նշել է, որ արդիականացվել են մաքսային սահմանի անցման կետերը: Մասնավորապես, կառուցվել է Մարգարայի անցման կետը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրամիության աջակցությամբ իրականացվում են Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցման ու արդիականացման աշխատանքները: Իրականացվել է Գոգավանի անցման կետի ընթացիկ նորոգում, շարունակվում են Բագրատաշենի անցման կետի ընդլայնման եւ արդիականացման աշխատանքները: «Նախնական մաքսային հայտարարագրման գործընթացի շնորհիվ մաքսային ձեւակերպումների ժամանակահատվածը` երկիր մուտք գործելիս մինչեւ ապրանքի բացթողումը, 2-3 օրվա փոխարեն դարձել է 2-3 ժամ: 2023 թվականի ընթացքում արդեն 8955 բեռնատար մեքենա այս ընթացակարգով է սպասարկվել»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը:

Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք վերաբերել են հարկային վարչարարությանը, արտահանման ընթացակարգերի պարզեցմանը, տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ վերահսկողության հարցին,  շրջանառության հարկի շեմի իջեցմանը կամ այն  ընդհանրապես  հանելու հնարավորությանը, հացի արտադրությամբ զբաղվող փոքր կազմակերպությունների գործունեությանը, զարտուղի ճանապարհներով երկիր ներմուծվող բջջային հեռախոսներին, սուպերմարկետներում ստուգումներին, ընթացիկ տարում հարկերի հավաքմանը եւ այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

15:35 10.05.2025

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:   ...

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

15:23 10.05.2025

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

15:12 10.05.2025

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...

SHANTNEWS

15:00 10.05.2025

SHANTNEWS

Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետ

14:45 10.05.2025

Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ կեսօրին Նյու Դելիում իր նստավայրում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանության շտաբի պետի և Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարների հետ, հաղորդում է ANI գործակալությունը: «Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը շաբաթ վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանի չորս ավիաբազաներին՝ ի պատասխան Պակիստանի հարձակման 26 հնդկական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:30 10.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը […] ...

BACK_TO_TOP