12:55 31.03.2018
ՌԴ Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո Հայաստանում նույնպես մտահոգվեցին, թե որքանով են ՀՀ-ում տարբեր կառույցներ պատրաստ արտակարգ իրավիճակներին: Այս խնդրի հետ կապված մի շարք հարցերի մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» տաղավարում խոսել է ԱԻՆ պետական հրդեհային և անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
«Դեռևս այս տարվա սկզբից արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ մենք արդեն սկսել էինք իրականացնել հետազոտություններ այն օբյեկտներում, որտեղ միշտ կան մարդկանց զանմգվածային ներկայություն՝ մարզամշակութային, վարչական, հյուրանոցներ և այլ կառույցներ»,- ասել է Սերգեյ Հայրապետյանը:
Օբյեկտների ստուգումներից պարզ են դարձել, որ Ռիո և Դալմա մոլերում կառուցվածքային թերությունները ավելի քիչ էին, քան Փակ շուկայում և Տաշիրում: Հայրապետյանը նշեց, որ մոլերի դեպքում անվտանգության առումով այդ քիչ թերությունները պայամանավորված են նրանով, որ դրանք ավելի ուշ են կառուցվել և հաշվի են առնվել նախարարության ներկայացրած պահանջները.
«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ համեմատաբար նոր կառուցված նմանատիպ շինությւոնները ավելի են համապատասխանում բոլոր ստանդարտներին»,-նշեց ԱԻՆ պետական հրդեհային և անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
20:37 15.05.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...