15:18 25.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Պատվիրակության կազմում էին Սլովակիայի հակադոպինգային գործակալության տնօրեն Ժանետա Ցսադերովան, Կիպրոսի հակադոպինգային վարչության նախագահ Միխայիլ Պետրոուն, Չեխիայի և Սլովենիայի հակադոպինգային գործակալությունների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ ՀՀ առողջապահության և Ներքին գործերի նախարարություններից:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ կառավարության հակադոպինգային քաղաքականությունը:
«ՀՀ կառավարությունը, վստահաբար, ոչ է ասել խթանիչներին և մաքուր սպորտի կողմնակից է: Դրա վառ վկայությունն է այն փաստը, որ վերջին 8 տարիներին Հայաստանի որևէ մարզիկի մոտ դոպինգ թեստի դրական պատասխան չի արձանագրվել, այն դեպքում, երբ դոպինգ թեստերի քանակը վերջին տարիներին աճել է շուրջ 140 %-ով: Սա Հայաստանի հակադոպինգային գործակալության ակտիվ գործունեության, ԿԳՄՍ նախարարության՝ մարզական ֆեդերացիաների և մարզիչների հետ ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Մեզ համար ամենակարևորն այն է, որ ոչ ասելով դոպինգին՝ կարողացանք նաև արդյունքներն էապես բարելավել: 2023 թվականին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկում դարձավ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն»,- ասել է նախարարի տեղակալը:
Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև Հայաստանի հակադոպինգային գործակալությանը՝ արժևորելով պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի աշխատանքը, որը, նախարարի տեղակալի խոսքով, իր գործի մեծ նվիրյալ է:
«Բանիմաց աշխատանքի արդյունքում Հայաստանն ունի բացարձակապես անկախ Հակադոպինգային գործակալություն: Համատեղ համագործակցության արդյունքում կարճ ժամանակում ՀՀ օրենսգրքում կատարել ենք որոշակի փոփոխություններ՝ այն լիովին համապատասխանեցնելով WADA-ի պահանջներին»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ ավելացել է նաև Հակադոպինգային գործակալության բյուջեն՝ 54 մլն դրամից հասնելով 87 մլն դրամի:
Նրա խոսքով՝ եթե նախկինում թեստավորման համար հատկացվում էր 17 մլն դրամ, ապա այժմ այն աճել է շուրջ 2,5 անգամ՝ կազմելով 44 մլն դրամ:
Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմի անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստան են ժամանել աջակցելու գործընթացների բարելավմանը: Նրանք ողջունել են դոպինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամությունը, ազգային հակադոպինգային գործակալության անկախ գործունեությունն ու այն հանգամանքը, որ հայ մարզիկները վերջին տարիներին որևէ դրական դոպինգ թեստ չեն հանձնել: Գնահատման թիմի անդամները շեշտել են նաև գործակալությանը տրամադրվող բյուջեի ավելացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն, որ դոպինգի դեմ պայքարում պահանջներն անընդհատ փոխվում և խստացվում են:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ սպորտի ոլորտի ֆինանսավորումը ՀՀ-ում 2023 թ. 5 անգամ ավելացել է՝ 2018 թ. համեմատ. նախորդ տարի այս ոլորտում շուրջ 10,3 մլրդ ՀՀ դրամի պետական ներդրումներ են կատարվել: Նա նաև ներկայացրել է Հայաստանը միջազգային խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականությունը. վերջին 2,5 տարում Հայաստանում նախորդ 30 տարիների հանրագումարի չափով Եվրոպայի և աշխարհի առաջնություններ են անցկացվել տարբեր մարզաձևերից:
Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է՝ ՀՀ-ում մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի խթանման նպատակով 5 մարզաձևերից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարեր, որտեղ ևս Հայաստանի հակադոպինգային գործակալության հետ համատեղ իրականացվում են դոպինգ ստուգումներ:
Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմի անդամներին են ներկայացվել նաև միջգերատեսչական սերտ համագործակցության արդյունքները՝ ՀՀ առողջապահության, Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների, ինչպես նաև Մաքսային ծառայության միջև:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, նախանշվել են հետագա անելիքներն ու զարգացման ուղիները:
Հունիսի 25-27-ը նախատեսված գնահատման այցի շրջանակում ԵԽ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամների հետ:
16:40 09.05.2025
Հրդեհ բեռնատարի բեռնախցիկում17:30 09.05.2025
Պեսկովը Վուչիչի և Ֆիցոյի՝ Մոսկվա այցը հերոսության դրսևորում է անվանելՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Մոսկվա ժամանումը՝ Հաղթանակի 80-ամյակը նշելու համար, հերոսության ակտ է։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեր ժամանակներում, եթե խոսենք Վուչիչի և Ֆիցոյի մասին, սա պարզապես հերոսության նման մի արարք է։ Հերոսության արարք, իսկապես, որովհետև չնայած այս բացահայտ, անզուսպ ճնշմանը, […] ...
17:20 09.05.2025
Մակրոնը պատմել է Թրամփի հետ իր երեկվա զրույցի մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նախորդ երեկոյան «մի քանի անգամ» զրուցել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, և կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր հակամարտության կողմերին 30 օր փոխադարձաբար ձեռնպահ մնալ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելուց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել այս նախաձեռնությանը։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, […] ...
17:10 09.05.2025
«Ինտերի» դարպասապահը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների դարպասապահը առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիից: ...
16:55 09.05.2025
Հրդեհ առևտրաժամանցային կենտրոնի տանիքումՄայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...
16:48 09.05.2025
Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել տոնական օրվա առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին: Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն: ...
16:40 09.05.2025
Հրդեհ բեռնատարի բեռնախցիկումՄայիսի 9-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 21 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Renault» մակնիշի բեռնատարի բեռնախցիկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։25-ին։ Բեռնախցիկում մասամբ այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ։ ...