12:25 02.07.2024
Հուլիսի 1-ի գիշերը, ժամը 1.31-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Խորենացու փողոցում գործող հոսթելի սեփականատերը և հայտնել, որ իրենց հաճախորդին անհայտ ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել, գողացել բջջային հեռախոսը և գումարը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նշված հյուրատանն իջևանած 45-ամյա օտարերկրացին հայտնել է, որ կեսգիշերն անց անծանոթ հեռախոսահամարից զանգել և խնդրել են, որ իր երկու ծանոթներին հոսթելում գիշերակաց տրամադրի: Ինքը դիմավորելու նպատակով դուրս գալով հոսթելից՝ հանդիպել է երկու անծանոթի, որոնք երկաթյա ձողերով հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա գրպանից հափշտակել են բջջային հեռախոսը, անձնագիրը և 300 դոլար:
Մինչ ոստիկանները հանցագործությունը բացահայտելու միջոցառումներ էին ձեռնարկում, ժամը 3.25-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ 45-ամյա տղամարդուն «գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ ընդունել են բուժօգնության:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 45-ամյա տղամարդուն զանգահարել է Արցախի փողոցի հոսթելում բնակվող 26-ամյա մեկ այլ օտարերկրացի, իսկ մարմնական վնասվածք պատճառել և հեռախոսն ու փողը հափշտակել են նրա համերկրացի 25 և 28 տարեկան երկու երիտասարդ:
Հետագա միջոցառումներով 26-ամյա երիտասարդը ժամը 6-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել, ավազակությանն օժանդակելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Ժամը 7.10-ին «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, Կենտրոնականի բաժին են տեղափոխվել նաև 25 և 28 տարեկան երկու երիտասարդները: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...
21:30 01.07.2025
ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումըՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...
21:18 01.07.2025
ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցըԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
21:05 01.07.2025
Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղելՀայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...