12:54 02.07.2024
Հունիսի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Կազմակերպության Ֆրանկոֆոն դեսպանների խմբի (GAFU) նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված արարողություն։
Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Գաբոնի մշտական ներկայացուցիչ, Կազմակերպության Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Ռաշել Անիկ Օգուլա Ակիկոն (Rachel Annick Ogoula Akiko) և Ֆրանսիայում Մավրիկիոսի դեսպան, Ֆրանսիայի Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Վիժայան Վալայդոն (Vijayen VALAYDON)։
Իրենց ելույթներում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Գաբոնի մշտական ներկայացուցիչը և Մավրիկիոսի դեսպանը շեշտել են, որ Քրիստիան Տեր-Ստեփանյանի բացառիկ դիվանագետ էր, ավագ ընկեր իր գործընկերների համար, ով իր փորձառությամբ և իմաստությամբ առաջնորդում էր մյուսներին։
Իր ելույթում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է այն անգնահատելի ավանդը, որ դեսպան Տեր-Ստեփանյանն ունեցել է 1991թ․-ից ի վեր նորանկախ Հայաստանի դիվանագիտության կայացման և զարգացման գործում՝ անմնացորդ նվիրումով, ստեղծագործ և անսպառ եռանդով աշխատելով ինչպես ԱԳՆ կենտրոնական համակարգում, այնպես էլ այն բոլոր միջազգային հարթակներում և կազմակերպություններում, որտեղ ներկայացրել է Հայաստանը։
Հասմիկ Տոլմաջյանը անդրադարձել է նաև նախքան Հայաստանի անկախությունը Քրիստիան Տեր-Ստեփանյանի երկարամյա գործունեությանը Սփյուռքում՝ շեշտելով այն կարևոր ներդրումը, որը վերջինս ունեցել է Եվրախորհրդարանի կողմից 1987թ․ Հայոց Ցեղասպանության ճանաչման, այնուհետև՝ հանուն Հայոց անկախ պետականության վերականգնման ֆրանսիական հասարական-քաղաքական լայն շրջանակների աջակցության ապահովման գործում։ Նա շեշտել է նաև դեսպան Տեր-Ստեփանյանի գործունեությունն՝ ի նպաստ ԼՂ հայ բնակչության՝ իր հայրենի բնօրրանում ազատ, խաղաղ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորման։
Իր մշտանորոգ նախաձեռնությունների, անսահման նվիրումի շնորհիվ, մասնագիտական մեծ հմտությունների շնորհիվ՝ դիվանագիտական գործունեության բոլոր հարթակներում Քրիստիան Տեր-Ստեփանյանը վայելել է գործընկերների շրջանակում մեծ հեղինակություն ու անվերապահ հարգանք։
Դեսպան Տոլմաջյանը հիշեցրել է, որ դեսպան Տեր-Ստեփանյանի անմիջական դերակատարությամբ և նախագահությամբ էր նաև 2014 թվականին հիմնվել Ֆրանսիայի Ֆրանկոֆոն դեսպանների խումբը։ Լինելով երկխոսության, մշակութային բազմազանության, ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և համագործակցության, համամարդկային արժեքների պաշտպանության առաջամարտիկ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը եղել է կազմակերպության նպատակներից բխող բազմաթիվ միջազգային նախաձեռնությունների ակունքներում։
Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է նաև այն կարևոր և շարունակական դերակատարությունը, որ Քրիստիան Տեր-Ստեփանյանն ունեցել ինչպես Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման, այնպես էլ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) Հայաստանի անդամակցության և ֆրանկոֆոն ընտանիքում Հայաստանի արժանի և բարձր տեսանելի տեղն ապահովելու համար։ Դեսպան Տոլմաջյանը նշել է, որ ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցչի անմիջական ջանքերի շնորհիվ Հայաստանը 2027թ․ հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը՝ վստահություն հայտնելով, որ մարզական և մշակութային այդ մեծ իրադարձությունը նաև խորհրդանշական առիթ կլինի բացառիկ և հայրենանվեր դիվանագետին հարգանքի տուրք վերահաստատելու համար։
Արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ֆրանսիայի հասարակական և քաղաքական շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ, դեսպան Տեր-Ստեփանյանի ընկերներ և հարազատներ։
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...