«Գորշ գայլերի» խորհրդանշանը դարձել է Թուրքիայի ու Գերմանիայի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

«Գորշ գայլերի» խորհրդանշանը դարձել է Թուրքիայի ու Գերմանիայի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ

22:33 04.07.2024

Թուրքիայի ու Գերմանիայի արտգործնախարարությունները դիվանագիտական դեմարշներով են փոխանակվել: Պատճառը Ավստրիայի հետ ֆուտբոլային խաղի ընթացքում՝ Թուրքիայի ազզգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի ձեռքով ցուցադրած  նշանն է, որը խորհրդանշում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունը:

Սպասելի՞ էր, որ այդ միջադեպը այդպիսի հնչեղ քաղաքական հետևանքներ կունենա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Կարելի էր ակնկալել, որ նման զարգացում կլինի, հիշեցնեմ նախապատմությունը. Ավստրիայի դարպասը խփած երկրորդ գոլից հետո, թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրեց այդ նշանը ձեռքով, որը խորհրդանշում է արմատական ծայրահեղ խմբավորումը. «Գորշ գայլեր»-ի նշանն արգելված է եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում նաև՝ Ավստրիայում: Այդ նշանը ցուցադրելու համար Ավստրիայում դատապարտում են մինչև 4000 եվրո տուգանքով:

Հավանաբար Դեմիրալը դա գիտեր և պատահականություն չէ, որ Ավստրիայի դեմ խաղի ժամանակ է այդ նշանը ցուցադրել:

Ի դեպ, պատահական չէ այն, որ միջադեպը տեղի ունեցավ հենց այն օրը, երբ տասնամյակներ առաջ Սիվասում թուրք «Գորշ գայլերը» կազմակերպել էին Ալևի քրդերի զանգվածային ջարդերը: Հավանաբար դա էլ է հատուկ արված եղել»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչպե՞ս է բացատրում իր արարքը թուրք ֆոտբոլիստը:  Նման դեպքերում ՈՒԵՖԱ-ն սովորաբար ինչպե՞ս է վարվում:

Մանրամասները՝ ամբողջական  հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

20:28 20.06.2025

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

20:24 20.06.2025

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

20:13 20.06.2025

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

Բուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...

SHANTNEWS

20:00 20.06.2025

SHANTNEWS

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

19:54 20.06.2025

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...

Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում

19:50 20.06.2025

Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...

BACK_TO_TOP