16:09 25.07.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք վարժանքներ, դասախոսություններ և հանրային իրազեկմանն ուղղած միջոցառումներ:
Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանի և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանի գլխավորությամբ անցկացվել է «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց–քննարկում, որին մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները և բնակավայրերի վարչական ղեկավարները:
Զրույց-քննարկումից հետո անցկացվել է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, ինչպես նաև՝ «Փրկարարական աշխատանքների իրականացումը պայթյունի հետևանքով վնասված շենքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքում ընդգրկված էին Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ, Ոստիկանության պարեկային և շտապօգնության ծառայությունների, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-երի Վարդենիսի մասնաճյուղերից աշխատակիցներ:
Ուսումնավարժանքի նպատակն էր․
կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական աշխատանքների իրականացման դեպքում,
կատարելագործել փոխհամագործակցությունը արձագանքող ուժերի միջև։
Ավարտին ղեկավարներն ամփոփեցին արդյունքները՝ ուսումնավարժանքը գնահատելով «գերազանց»:
Կարևորելով հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված հարցերը՝ Մարտունու «ՏԵԽ-ԳԱԶ» ՍՊԸ-ում կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջում և տարհանում տեխզննման կայաններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի նպատակն էր բարձրացնել մասնակիցների մասնագիտական հմտությունների մակարդակը, ինչպես նաև կատարելագործել հրամանատարական կազմի մարտավարական և հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունները:
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ-ի հետ համատեղ անցկացվել է «Արտակարգ իրավիճակի հետևանքով գազամատակարարման համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել մասնակիցների գործնական հմտությունները, ստուգել ներգրավված արձագանքող ուժերի պատրաստվածությունն ու փոխհամագործակցությունը:
Փրկարարական ծառայողները «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները և բնակչության տարհանման կազմակերպումը» թեմայով դասախոսություն են անցկացրել «Հրազդանի թիվ 9 ՆՈւՀ» ՀՈԱԿ-ում, որի նպատակն էր երեխաներին և անձնակազմին ուսուցանել երկրաշարժի դեպքում վարքականոնների ճիշտ կիրառումը:
Աբովյան քաղաքում գտնվող «Ինտելեկտուալ կենտրոն»-ի սաների և աշխատակիցների համար կազմակերպվել էր ճանաչողական այց հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքում, որը հնարավորություն տվեց տեղում ծանոթանալ մասնագիտական փրկարարական գործիքներին, հրշեջ տեխնիկային, անհատական պաշտպանության միջոցներին, ինչպես նաև ծառայության առօրյային: Հրշեջ-փրկարարները ներկայացրեցին առօրյա գործընթացները, ինչպես նաև ցուցադրեցին դեպքերի արձագանքման ժամանակ կիրառվող հրշեջ-փրկարարական գույքը, հրշեջ տեխնիկայի մարտավարական հնարավորությունները:
Ամսվա ընթացքում մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումներն ընդգրկված են եղել հակահրդեհային միջոցառումներին ուղղված լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքներում:
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...
14:30 05.07.2025
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետԹուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...
14:14 05.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...
14:00 05.07.2025
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...
13:48 05.07.2025
40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանքՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...