17:20 13.09.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ արձագանքել է ՀՀ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որում նա անդրադարձել էր գաղտնալսման հանձնաժողով ստեղծելու մասին և նաև ասել, որ Արփինե Հովհաննիսյանը, իր իմացած տեղեկություններով, «չսպասելով՝ կհաստատվի, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, արդեն դիմել է ԵԽԽՎ-ին»:
Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել, որ հանրապետականը փորձում է այս իրավիճակն օգտագործել հօգուտ իրենց, սակայն չունեն ժողովրդի աջակցությունը:
Արփինե Հովհաննիսյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Ի գիտություն պարոն Ալեն Սիմոնյանի՝ ԵԽԽՎ-ում ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը և դրա բովանդակությունը քննարկվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ հաստատվել էր ձայնագրության իսկությունը։ Փարիզի ժամանակով հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ժամը 10-ից 18-ը. (Երևանի ժամանակով 12։00-20.00)։
ԵԽԽՎ և նրա մարմինների գործունեության անգամ մակերեսային իմացությունը ՀՀ ԱԺ պատգամավորին պետք է հուշեր, որ Հայաստանը գտնվում է մոնիթորինգի ենթակա երկրների շարքում, ուստի հենց մոնիթորինգի հանձնաժողովի պարտականությունն է ուսումնասիրել Հայաստանում կատարվող իրադարձությունները։
Հանձնաժողովը իր պարտականությունների շրջանակում մշտական ռեժիմով ուսումնասիրում և ստանում է մոնիթորինգի ենթակա երկրների, այս դեպքում՝Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն և իր զեկույցների մեջ արտահայտում է զեկուցողների և ԵԽԽՎ տեսակետը։
Ընդհանուր պրակտիկան այն է, որ բոլոր ժամանակներում նշված զեկույցները պատրաստելիս միշտ էլ լսելի էին եղել երկրում տիրող իրադարձությունների վերաբերյալ թե՛ քաղաքական իշխանության, և թե՛ ընդդիմության ներկայացուցիչների տեսակետը։ Ինչ վերաբերում է հարցի՝ արտահերթ քննարկմանը առաջիկա հանձնաժողովի նիստում, ապա դա կատարվում է այն պատճառով, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում ԵԽԽՎ-ում և նրա կառույցներում:
Հ.Գ. Զարուհի Փոստանջյանի դեպքը աննախադեպ է այն տեսանկյունից, որ ԵԽԽՎ պատմության մեջ գրեթե չկա դեպք, երբ երկրի ղեկավարը գտնվում է նիստերի դահլիճում և տվյալ երկրի պատվիրակության անդամը հարց է ուղղում նրան»։
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...