21:54 15.08.2024
Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստանի սահման նոր արագընթաց մայրուղի կառուցելու որոշում է կայացրել: Մեր երկրի համար այդքան կարևոր այդ նախագծին որոշել են խոչընդոտել Վրաստանում ապրող ադրբեջանցիները:
Ի՞նչ նախագիծ է, ի՞նչ կտա այն Հայաստանին, ի՞նչ կապ ունեն այդ նախագծի հետ ադրբեջանցիները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Չափազանց կարևոր նախագիծ է Հայաստանի համար: Ռուսթավի թաղամասից մինչև Սադախլո նոր ճանապարհ է կառուցվելու:
30 կիլոմետրանոց այդ ճանապարհը լինելու է զուգահեռ այժմ գործող ճանապարհին, սակայն լինելու է շատ ավելի ժամանակակից, արագընթաց և 4 գծանոց: Միայն այդ հատվածում կառուցվելու է 11 կամուրջ:
Դե գիտենք, որ Սադախլո անցակետը Վրաստանի Մառլեունի շրջանում է գտնվում, որը ադրբեջանաբնակ է, և այդ ճանապարհը կառուցելու համար պետք է օտարվեին տեղի ադրբեջանցիներին պատկանող հողատարածքները:
Այդ նպատակով Վրաստանն առաջարկել է տեղի բնակչությանը գնել տարածքով անցնող նրանց հողատարածքները և հատուցել այդ ամենը՝ այն էլ շուկայականից ավելի բարձր գին վճարելով:
Արդյունքում օտարվել է 401 միավոր գույք՝ տներ, շենքեր, հողատարածքներ և այլն: 285 ընտանիքներից 10-ը հրաժարվել են հատուցումից և իրենց հողատարածքներն ընդհանրապես վաճառելուց՝ համարելով, որ դա մի նախագիծ է, որն օգտակար է Հայաստանին:
Արդյունքում Վրաստանի կառավարությունը որոշել է բռնագանձել այդ հողատարածքները՝ վճարելով տեղի ադրբեջանցիներին այնքան, որքան կորոշի Վրաստանի կառավարությունը:
Մեծ աղմուկ են բարձրացրել տեղի ակտիվիստները, իրավապաշտպանները՝ պնդելով, որ Վրաստանի կառավարությունը ոտնահարում է տեղի ադրբեջանցիների իրավունքները՝ Հայաստանին դուր գալու նպատակով:
Մինչդեռ որոշումը միանգամայն օրինական է»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Հայաստանի համար նաև կարևոր է կառուցվող մայրուղին, որը զգալիորեն կկրճատի ճանապարհը դեպի Աջարիայի նավահանգիստներ: Ո՞ր փուլում է այդ նախագծի իրականացումը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
18:50 20.06.2025
Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
18:45 20.06.2025
«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ«Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Սերժիու Կոնսեյսաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի մասնագետին դիտարկում է` որպես Ստեֆանո Պիոլիի հիմնական փոխարինող։ Պիոլին կլքի զբաղեցրած պաշտոնն ու կգլխավորի «Ֆիորենտինան»։ «Ալ Նասրը» պատրաստ է պայմանագիր առաջարկել Կոնսեյսաուին «2+1» ձևաչափով։ ...
18:40 20.06.2025
Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։ ...
18:32 20.06.2025
Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպինԱյսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին: Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […] ...
18:25 20.06.2025
Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […] ...
18:17 20.06.2025
«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱԲրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […] ...