18:25 27.08.2024
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը Չիլիի ու Կոլումբիայի ընտրանիների դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի առաջիկա խաղերի համար:
Վնասվածքի պատճառով հավաքականին չի օգնի թիմի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին: Փոխարենը, 17 ամիս անց հավաքական է հրավիրվել իտալական «Ռոմայի» առաջատար Պաուլո Դիբալան: 30-ամյա հարձակվողը նախորդ անգամ ազգային թիմից հրավեր ստացել էր 2023թ․ մարտին։
Արգենտինայի հավաքականի հայտացուցակը.
Դարպասապահներ․ Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»), Խուան Մուսո («Ատալանտա»), Խերոնիմո Ռուլի («Մարսել»), Վալտեր Բենիտես (ՊՍՎ)։
Պաշտպաններ․ Գոնսալո Մոնտիել («Սևիլիա»), Նաուել Մոլինա («Աթլետիկո Մադրիդ»), Լեոնարդո Բալերդի («Մարսել»), Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Խերման Պեցելյա («Ռիվեր Փլեյթ»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ»), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»), Վալենտին Բարկո («Սևիլիա)։
Կիսապաշտպաններ․ Գվիդո Ռոդրիգես («Վեսթ Հեմ»), Լեանդրո Պարեդես («Ռոմա»), Ալեքսիս Մաքալիստեր («Լիվերպուլ»), Ռոդրիգո Դե Պոլ («Աթլետիկո Մադրիդ»), Էզեկիել Ֆերնանդես («Ալ-Կադասիա»), Էնցո Ֆերնանդես («Չելսի»), Ջովանի Լո Չելսո («Տոտենհեմ»)։
Հարձակվողներ․ Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նիկոլաս Գոնսալես («Յուվենտուս»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Վալենտին Կարբոնի («Մոնցա»), Խուլիան Ալվարես («Աթլետիկո Մադրիդ»), Ջուլիանո Սիմեոնե («Աթլետիկո Մադրիդ»), Վալենտին Կաստելանոս («Լացիո»), Մատիաս Սուլե («Ռոմա»), Պաուլո Դիբալա («Ռոմա»):
Արգենտինացիները Չիլիի հավաքականին կընդունեն սեպտեմբերի 6-ին, իսկ 5 օր անց կհյուրընկալվեն Կոլումբիայի թիմին, որին վերջերս հաղթել էին Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում։
11:25 15.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:01 15.05.2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասինԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...
10:58 15.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՄայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...
10:48 15.05.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...
10:35 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...