Ձայնագրությունից պարզ է դարձել, որ դատավորն իր անելիքները նախապես համաձայնեցրել է ԱԱԾ տնօրենի հետ. Քոչարյանի պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Ձայնագրությունից պարզ է դարձել, որ դատավորն իր անելիքները նախապես համաձայնեցրել է ԱԱԾ տնօրենի հետ. Քոչարյանի պաշտպան

17:16 14.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր ելույթ են ունեցել՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի ձայնագրության հետ:

«Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել է պարունակող նյութը և այդ նյութին առնչություն ունեցող մեկնաբանությունները բարձրաստիճան անձանց կողմից: Կատարված ուսումնասիրությունները մեզ այժմ հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննության շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում ոտնահարվել են նրա իրավունքները, որից ելնելով՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն անհրաժեշտ են համարում արձանագրել հետևյալ իրողությունները. ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ նրանց կողմից տրված ասուլիսի բովանդակությունից հստակ երևում է, որ այդ ձայնագրության բովանդակությունն ամբողջությամբ իրական է: Այսինքն՝ կեղծված կամ մոնտաժված չէ: Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորման հարցը քննող առաջին ատյանի դատավորը նախապես իր անելիքները համաձայնեցրել է ԱԱԾ տնօրենի հետ: Այս մասին է վկայում ԱԱԾ տնօրենի հետևյալ արտահայտությունը. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած է, ասացի մի հատ նայի սաղ գործը»,- ասել է փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա նշել է, որ ԱԱԾ տնօրենի արհամարհական վերաբերմունքն առաջին ատյանի դատավորի հանդեպ դրսևորվել է հետևյալ նախադասության մեջ.

«Մի խոսքով՝ դատավորը, ով որ պիտի կալանքը տա, դրան ասել եմ ՝ դուխո՛վ»: Դատավորն էլ իր հերթին ասել է. «Բա մի հատ հիմքերը նայեմ, պարո՛ն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ»»:

«Խոսակցությունների բովանդակությունից նաև պարզ է դառնում, որ ՀՀ ԱԱԾ տնօրենն անձի կալանավորման վերաբերյալ ուղղակի ցուցում է տվել առաջին ատյանի դատավորին: Այդ մասին է վկայում Արթուր Վանեցյանի հետևյալ արտահայտությունը. «Ասի նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ուզես, չուզես, պիտի տաս»: Ուշադրության է արժանի նաև խոսակցության հետևյալ հատվածը. «Գնա՛ վարչապետի հետ խոսա, որովհետև ես խնդրել եմ, որ տանեն կալանքի»:  Ասվածից երևում է, որ վարչապետն ուղղակիորեն մասնակցել է այս հարցի քննարկմանը: Պարզ է դառնում, որ կալանավորումը կիրառվում է ոչ թե օրինական նպատակով՝ անձի փախուստ կամ հանցանք կատարելը կանխելու համար, այլ այն նպատակով, որպեսզի անձին ստիպել ցուցմունք տալ կամ ինքն իր կամ այլ գործող անձի դեմ, այդ մասին է վկայում ՀՔԾ պետի հետևյալ արտահայտությունը. «Հա՛, հա՛, ընկե՛ր, էս կալանքը, որ տանք, տան նորմալ սաղ կսկսեն գրել, ընկե՛ր»,- ասել է փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքերով՝ վարչապետի ելույթով հաստատվում են փաստեր, որոնցից երևում է, որ դատավորը նախքան որոշումը կայացնելն իր գործողությունները համաձայնեցրել է քրեական մարմինների ղեկավարների հետ:

«Նախքան կալանավորման որոշում կայացնելը, առաջին ատյանի դատավորը զգուշացրած է եղել  քրեական մարմինների ղեկավարներին և վերջիններիս միջոցով վարչապետին, որ քրեական գործը հիմնավոր չէ: Նույնիսկ առաջին ատյանի դատավորը համոզված է եղել, որ մեղադրանքը հիմնավոր չէ, որին ի պատասխան լսել է, որ կալանքը ուզի-չուզի, պիտի տա: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում, իսկ ՀՀ երկրորդ նախագահի  իրավունքները խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի մի շարք հոդվածներով: Հաստատվել են մեր մտավախությունները սույն գործընթացի ելքը նախապես կանխորոշելու վերաբերյալ: Հանրության մեջ սերմանվում է այն մոտեցումը, որ կան անձինք, ում իրավունքները կարելի է խախտել, իսկ նման անձանց պաշտպանելու գործողությունները դիտարկվում են որպես դավաճանություն, դիվերսիա: Այդ անձինք պիտակավորվում են որպես «սևեր», և նրանց շուրջ ձևավորվում է անհանդուրժողականության մթնոլորտ: Փորձ է արվում ճնշում կատարել դատավորների վրա, իսկ օրինական դատավճիռ իրականացնողներն արժանանում են ժողովրդի ցասմանը: Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձում պաշտպանել դատավորների անկախությունը, հենց այս փուլում, երբ դրա դեմ ոտնձգությունները հասել են գագաթնակետին: Անհասկանալի է իրավապաշտպանների լռությունը: Տպավորություն է ստեղծվում, որ մարդու իրավունքները սկսել են կրել անձնավորված բնույթ»,- ասել է Հայկ Ալումյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

14:00 05.07.2025

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

13:48 05.07.2025

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

BACK_TO_TOP