ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիների մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիների մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման աշխատանքը

11:45 06.09.2024

Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն ու դժբախտ պատահարները կանխելու, քրեածին իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիների մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման աշխատանքը` շեշտը դնելով քարոզչական մեթոդների վրա:
Տպավորիչ էին Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքի սեպտեմբերի 4-ի արդյունքները:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 4-ի երեկոյան Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ 44-օրյա պատերազմից զենք և զինամթերք է բերել և այն թողնում է Ոսկեհատ գյուղի սկզբնամասի կիսակառույց շենքում: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով զենք և զինամթերք` 3 ինքնաձիգ, 1 ատրճանակ, «ՏՕԶ» տիպի 2 հրացան, «ԻԺ» տիպի կարճեցված փողով 3 հրացան, 1 ռադիոսարքավորում, ինքնաձիգի 5 փամփշտատուփ, 3 տրոտիլային պայթաղյուս, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաշեն նռնակի մետաղական 2 իրան, «Ֆ1» տիպի 2 նռնակ, «ՌԳ-42» տիպի նռնակ, ուսումնական 2 նռնակ, գնդացրի 114 և ինքնաձիգի 1200 փամփուշտ և այլ ռազմամթերք:
Սեպտեմբերի 4-ի երեկոյան տրամաբանական ավարտին հասավ նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. 1-02 զանգահարած անհայտ քաղաքացին հայտնեց, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Քաջազնունու փողոցի ավտոտնակների մոտ թողել է ինքնաձիգ՝ փամփուշտներով: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սպորտային պայուսակ, որի մեջ կար պահեստատուփով մեկ ինքնաձիգ:
Նույն օրը ոստիկանություն զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Դալմայի այգիների էլեկտրասյան մոտ պատերազմից բերված զենք է թողել: Մեկնած իրավապահները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային չորս տոպրակ, որոնցում կային պայթուցիչներով 2 նռնակ, ինքնաշեն 2 ատրճանակ, ինքնաձիգի փամփուշտներ, կարճ փողով որսորդական հրացան, ողորկափող հրացան և ինքնաշեն նետահար՝ արբալետ:
Ոստիկանները նաև հայտնաբերում ու առգրավում են ապօրինի զենքեր, բայց նման դեպքերում, հիշեցնենք, որ քրեական պատասխանատվությունն անխուսափելի է:
Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Բերդ-Այգեպար ճանապարհին ծառայող պարեկները լուսային սարքերի անսարքության համար կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի 44-ամյա ուղևորի ոտքերի տակ ակնհայտ երևացել է հրացան: Նա հայտնել է, որ չունի համապատասխան փաստաթուղթ, իսկ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը: Մեքենայում հայտնաբերվել է ևս մեկ որսորդական հրացան, որի համար վարորդը ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հայտնաբերված հրացանները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Այս դեպքով հանգամանքները պարզվում են:
Իսկ որպեսզի գործը նախաքննության չհասնի` կրկին հորդորում ենք մեր քաղաքացիներին` ինքնակամ հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և խուսափել քրեական պատասխանատվությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

20:36 20.06.2025

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուչիան Մարեկ Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար: Հանդիպմանը քննարկվել […] ...

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

20:28 20.06.2025

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

20:24 20.06.2025

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

20:13 20.06.2025

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

Բուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...

SHANTNEWS

20:00 20.06.2025

SHANTNEWS

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

19:54 20.06.2025

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...

BACK_TO_TOP