16:45 06.09.2024
Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման գործառույթները՝ որպես ոչ ոստիկանական գործառույթներ, այսօրվանից տեղափոխվել են ՆԳ նախարարության տիրույթ և մատուցվելու են քաղաքացիական ծառայության ձևով
Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ ոչ ոստիկանական գործառույթները (հատկապես պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները) քաղաքացիական ծառայության մատուցման ձևով տեղափոխվել են նախարարության տիրույթ՝ Ոստիկանության զարգացումը ապահովելով որպես մասնագիտացված կառույցի և այդպիսով վերջինիս թողնելով զուտ ոստիկանական գործառույթների իրականացումը։
Այս սկզբունքային մոտեցման կիրառման արդյունքում սեպտեմբերի 6-ից նախարարության կազմում ամբողջ ծավալով սկսել է գործունեություն ծավալել Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը։
Սա թերևս առաջին քայլն է հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման գործառույթը քաղաքացիական ծառայության տիրույթ տեղափոխելու և այն քաղաքացիական նախարարության վերահսկողությամբ կազմակերպելու հարցում։
Այս քայլին պետք է հաջորդի քայլերի շարք, որը թույլ կտա որակական առումով փոփոխություններ ապահովել մատուցվող ծառայությունների ոլորտում (հերթերի կառավարման նոր համակարգ, որը կանխատեսելի կլինի քաղաքացու համար, թվային հարթակում առանց ծառայություն այցելելու մի շարք գործողություններ կատարելու հնարավորություն, վարորդական քննությունների կարգի բարելավում և այլն)։
Վարչությունը կիրականացնի գործառույթներ լիցենզիաների տրամադրման, տրանսպորտային միջոցների հաշվառման, գրանցման և մի շարք այլ ուղղություններով։
Վարչության գործառույթները վերաբերում են հետևյալ ուղղություններին․
պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման և արտահանման, առևտրի, պահեստավորման, տեղափոխման, կիրառման և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրում,
հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման և արտահանման, առևտրի, պահեստավորման, տեղափոխման և կիրառման լիցենզիաների տրամադրում,
մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիայի տրամադրում,
հրաձգարանի գործարկման լիցենզիայի տրամադրում,
քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիայի տրամադրում,
զենքի հարդարման լիցենզիայի տրամադրում,
թիկնապահի, պահնորդի և հրաձգության հրահանգչի որակավորում:
Տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում և արգելադրում, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշերի տրամադրում,
հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվության տրամադրում,
գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառում, հաշվառումից հանում և տեխնիկական վկայագրերի ու պետական համարանիշերի տրամադրում,
ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի և այլ մեքենամեխանիզմների կադաստրի վարում, հաշվառում, հաշվառումից հանում և տեխնիկական վկայագրերի ու պետական համարանիշերի տրամադրում,
վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունում և տրանսպորտային միջոցներ վարելու ազգային և միջազգային վարորդական վկայականների տրամադրում, տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականների տրամադրման համար որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման, ինչպես նաեւ կարգի փոփոխման, վկայականների փոխանակման և կրկնօրինակների տրամադրման գործընթացի իրականացում։
Ներքին գործերի նախարարության կառուցվածքային նոր տրամաբանության հիմքում քաղաքացիների համար առավել թափանցիկ ու հաշվետվողական դառնալու հանձնառությունն է՝ արդյունքում համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով քաղաքացիակենտրոն կառավարման սկզբունքներին։
19:00 20.06.2025
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի […] ...
18:50 20.06.2025
Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
18:45 20.06.2025
«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ«Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Սերժիու Կոնսեյսաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի մասնագետին դիտարկում է` որպես Ստեֆանո Պիոլիի հիմնական փոխարինող։ Պիոլին կլքի զբաղեցրած պաշտոնն ու կգլխավորի «Ֆիորենտինան»։ «Ալ Նասրը» պատրաստ է պայմանագիր առաջարկել Կոնսեյսաուին «2+1» ձևաչափով։ ...
18:40 20.06.2025
Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։ ...
18:32 20.06.2025
Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպինԱյսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին: Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […] ...
18:25 20.06.2025
Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […] ...