Ոստիկանները ներել են ռետրո մեքենայի վարորդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Ոստիկանները ներել են ռետրո մեքենայի վարորդին

23:28 14.09.2018

Երեկ Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք է տեղափոխվել 1979 թվականի արտադրության ВАЗ 2101 ավտոմեքենան: Ավտոմեքենայի տերը` Հայկ Բիաջյանը, մեքենան վերասարքավորել է սովետական միլիցիայի ատրիբուտներով, անգամ մեքենան ներկել է այն ժամանակվա «գաի»-ի մեքենայի գույների:

Երեկ հայտնի դարձավ, որ մեքենայի տիրոջը ենթարկել են վարչական պատասխանատվության, բայց այսօր ShantNews.am-ին Ճանապարհային ոստիկանության հետաքննության պետ Խաչատուր Սամվելյանը փոխանցեց, որ ոստիկանությունը որոշել է բացառություն անել և ռետրո մեքենայի վարորդին միայն նախազգուշացում գրել:

«Հատուկ պահպանվող տարածք տեղափոխվելուց, ստուգումների իրականացնելուց հետո, ինչպես նաև վարորդից պարզաբանում ստանալուց հետո որոշում է կայացվել տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ վարչական ներգործության միջոցներ չկիրառել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տրանսպորտային միջոցը Երևան քաղաքում շրջելու պարագայում լավ հուշեր է արթնացնում մարդկանց մոտ` կապված սովետական տարիների հետ»,- ասել է Խաչատուր Սամվելյանը` հավելելով, որ նաև հաշվի է առնվել այն հանգամանքը, որ վարորդը տրանսպորտային միջոցը մշտապես չի շահագործում և այն օգտագործվում է որպես մշակութային արժեք զբոսաշրջիկներին ուղեկցելու համար:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 05.07.2025

SHANTNEWS

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

11:15 05.07.2025

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

10:56 05.07.2025

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

10:53 05.07.2025

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...

BACK_TO_TOP