ՀՔԾ-ից որևէ քրգործի քննությունը այլ վարույթի հանձնելը գլխավոր դատախազի իրավասությունն է. փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

ՀՔԾ-ից որևէ քրգործի քննությունը այլ վարույթի հանձնելը գլխավոր դատախազի իրավասությունն է. փաստաբան

19:53 14.09.2018

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` գլխավոր դատախազի բացառիկ իրավասությունն է վարույթ իրականացնող մարմնից վերցնել առանձին քրգործի քննությունը և հանձնարարել մեկ այլ վարույթի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը` արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հնչեցրած կարծիքին, թե «Ռոբերտ Քոչարյանի գործը բոլոր դեպքերում չի կարող քննվել Հատուկ քննչական ծառայությունում»:

«Ես չգիտեմ` իրենք ինչ հիմնավորում են ներկայացրել կամ կներկայացնե՞ն այդպիսի միջնորդություն ՀՔԾ վարույթից Մարտի 1-ի գործի շուրջ հարուցված քրգործի հետագա նախաքննությունը այլ վարույթ իրականացնող մարմին տեղափոխելու վերաբերյալ: Պետք է հասկանալ ուղղակի` միջնորդություն կներկայացվի՞, թե՞ ոչ, և եթե կներկայացվի, որո՞նք են այդ միջնորդության հիմքերը, դրանից հետո նոր հնարավոր կլինի գնահատական տալ` ներկայացված միջնորդության մեջ ամրագրված հիմքերը արդյոք հիմնավո՞ր են, թե՞ ոչ»,- ասաց նա:

Փաստաբանն արձագանքեց տեսակետին, թե ձայնագրությունից պարզ է դարձել, որ վարչապետը մասնակից է եղել խափանման միջոցի հարցի քննարկմանը: Նա նշեց, որ պետք է համակողմանիորեն նայել խնդրին:

«Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների` մենք գործ ունենք պրոֆեսիոնալ փաստաբանների հետ, և կարծում եմ, որ կամ ճիշտ չի հասկացվել իրենց ասածը կամ իրենք ճիշտ չեն ձևակերպել միտքը այն առումով, որ այդպիսի ձևակերպում կա: Եթե անգամ այդպիսի ձևակերպում կա, պետք է ուղղակի համակողմանի նայել այդ խնդիրը, որովհետև Գլխավոր դատախազությունը երեկ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մասի, այն է` պաշտոնեական լիազորությունների անցման հատկանիշներով, հետևաբար, եթե Քոչարյանի փաստաբանները` հարգարժան գործընկերները, հղում են կատարում անմեղության կանխավարկածի ինստիտուտի փիլիսոփայությանը, պետք է առավել քան օբյեկտիվություն ցուցաբերեն այս պարագայում ևս, պահպանեն օբյեկտիվություն և հարգեն անմեղության ինստիտուտը»,- նշեց փաստաբանը:

Նորիկյանն ասաց` նախաքննությամբ պարզ կլինի` արդյո՞ք այդ գաղտնալսման ձայնագրման բովանդակության հետ կապված որևէ պաշտոնյա, այդ թվում` վարչապետը, ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը կամ այլ ենթադրվող պաշտոնյա, իր պաշտոնեական լիազորություններն անցե՞լ է, թե՞ ոչ, եթե անցել է` ինչ հանգամանքներում, դրա փաստական տվյալներ կա՞ն, թե՞ ոչ: Փաստաբանը կարծում է, որ դեռ վաղաժամ է դրա վերաբերյալ ընդհանուր գնահատականներ տալ, քանի որ հիմա դա կլինի բացահայտ սուբյեկտիվիզմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ սեղմ տեղեկատվություն է առկա:

«Փաստն այն է, որ հարուցված է քրեական գործ: Քոչարյանի ժամանակներում ուղղակի կբացառեին, որ իրենք այսպիսի հանգամանքներում հանկարծ քրեական գործ հարուցեին, բայց մենք իսկապես աննախադեպ երևույթի հետ գործ ունենք, երբ, ըստ էության, այդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- ասաց Նորիկյանը:

Երկրորդ նախագահի փաստաբանները նաև դժգոհել էին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)` քայլեր չձեռնարկելուց` նշելով, որ ԲԴԽ-ն չի փորձել պաշտպանել դատավորների անկախությունը: Հիշեցնենք` ձայնագրությունը շատերին հիմք էր տվել պնդելու, որ դատավորի նկատմամբ ճնշում է եղել:

«Իսկապես առերևույթ ՀՀ Սահմանադրության եթե չեմ սխալվում 174-րդ հոդվածով ամրագրված է ԲԴԽ հիմնական առաքելությունը: Սահմանադրությամբ ԲԴԽ-ն ունի երկու սուրբ առաքելություն, դա Հայաստանի Հանրապետության դատարանների և դատավորների անկախության բնականոն պահպանումն է, հետևաբար ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ պետք է աներ ԲԴԽ-ն: Անկեղծ` չգիտեմ` իրենք ինչ հիմքերով, շարժառիթներով են այդ մեղադրանքը ներկայացրել, բայց մի բան ակնհայտ է, որ ԲԴԽ-ն իսկապես պետք է իր առաքելությանը համահունչ իրականացնի այնպիսի գործունեություն, որը միտված կլինի դատարանների, դատավորների անկախության, բնականոն գործունեության ապահովմանը»,- ասաց փաստաբանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

15:14 05.07.2025

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

BACK_TO_TOP