ՔԿ քննիչները շարունակում են կատարելագործել հմտությունները կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+16.09 oC

ՔԿ քննիչները շարունակում են կատարելագործել հմտությունները կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարում

18:22 16.09.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության թեմայով նոր դասընթաց։

Վերապատրաստման երկօրյա դասընթացին, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համագործակցության արդյունքում, մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների մի խումբ քննիչներ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ։

Դասընթացի նպատակն էր միջազգային լավագույն փորձի, եվրոպական իրավունքի և բարեփոխված ներպետական օրենսդրության հիման վրա հարստացնել քննիչների և ոստիկանների գիտելիքներն ու հմտությունները` կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարում, բարձրացնել քրեական արդարադատության մեխանիզմների, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մասնակիցների իմացության մակարդակը, նպաստել ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ուժեղացմանը։

Մասնակիցներին բացման և ողջույնի խոսք են հղել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԱՀ և ԸԲԿ վարչության պետ էդգար Պետրոսյանը և Երևանում ԵԽ գրասենյակի՝ վերոնշյալ ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, մասնավորապես, ընդգծել է նման դասընթացների շարունակականության կարևորությունը բռնության նշված տեսակների դեմ պայքարի առաջնագծում գտնվող իրավապահների՝ ոստիկանների և քննիչների կողմից իրենց ամենօրյա պարտականությունների կատարման ժամանակ միջազգային և եվրոպական չափանիշների կիրառության, զոհակենտրոն մոտեցում ցուցաբերելու և բռնություններից տուժած անձանց կրկնակի զոհականացման ռիսկերը հաղթահարելու առումով։ Արսեն Այվազյանը արդյունավետ է գնահատել ԵԽ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերը։

Եվրոպայի խորհրդի և տեղական փորձագետների կողմից ներկայացվել են, ըստ միջազգային և եվրոպական չափանիշների, կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարում պետության պարտավորությունները, միջազգային լավագույն փորձը, ՄԻԵԴ թիրախային գործերը։ Անդրադարձ է կատարվել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական գործերով հետապնդման ուժեղացման քննչական հիմնական մեխանիզմներին, տուժողների նկատմամբ վերաբերմունքի առանձնահատկություններին և զոհակենտրոն մոտեցումներին։ Մասնակիցները ծանոթացել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը միտված՝ ՀՀ-ում իրականացված օրենսդրական փոփոխություններին։

Դասընթացի մասնակիցները կիսվել են իրենց փորձով, քննարկվել են պրակտիկ խնդիրներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

18:28 05.05.2025

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան, Սահմանապահների և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը, մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

18:14 05.05.2025

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 18554 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 2283 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 680 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +198 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.5 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

18:06 05.05.2025

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։ Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։ Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։ Հարձակվողներ. […] ...

SHANTNEWS

18:00 05.05.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

17:55 05.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Վարդանի Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 1 շարժական գույք. 23 միլիոն դրամ՝ […] ...

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

17:51 05.05.2025

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը: Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը […] ...

BACK_TO_TOP