17:14 26.09.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Մեծ քսանյակի նախարարական երկրորդ հանդիպմանը.
«Հարգարժա՛ն նախագահող,
Ձերդ գերազանցություններ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել G20-ում Բրազիլիայի նախագահությանը և Բրազիլիայի նախագահ պարոն Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային բաց կազմով հանդիպում կազմակերպելու այս պատմական նախաձեռնության համար:
Շարունակական մարտահրավերները վտանգում են միջազգային խաղաղությունն և անվտանգությունը, ինչպես նաև խոչընդոտում են կայուն զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին։ Միջազգային հանրության պատշաճ և հստակ քայլերը՝ առաջնագծում ունենալով վերափոխված ՄԱԿ-ը, ինչպես բազմակողմանիության ամրապնդման, այնպես էլ անվտանգ, բարգավաճ և կայուն ապագայի կառուցման համար անհրաժեշտ հրամայականն են։ Այս առումով, այսօրվա քննարկումների հայեցակարգում նախանշված հիմնական առաջնահերթությունները առավել տեղին են, քան երբևէ:
Ձերդ գերազանցություններ,
Ես ներկայացնում եմ դեպի ծով ելք չունեցող, միջին եկամուտ ունեցող երկիր, որը վերջին տարիներին ստիպված է եղել դիմակայել համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամերի հետևանքներին։ Հայաստանը մշտապես ընդգծել է հատուկ իրավիճակներում հայտնված երկրների կարիքների հասցեագրման կարևորությունը՝ գլոբալ այնպիսի միջավայրի ձևավորմանը նպաստելու միջոցով, որտեղ յուրաքանչյուր երկիր նպատակային և հարմարեցված քաղաքականության ու աջակցության միջոցով հնարավորություն կունենա կյանքի կոչել իր զարգացման ձգտումները: Այս տեսանկյունից կարևորվում է ուժեղ, ներառական և արդյունավետ ֆինանսական հաստատությունների դերը։
Գլոբալ անվտանգության, մարդասիրական, տնտեսական և բնապահպանական փխրուն իրավիճակի պայմաններում միջազգային հանրությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի հատուկ իրավիճակներում հայտնված և միջին եկամուտ ունեցող երկրների կառուցվածքային խոցելիությանը՝ նրանց համար հեշտացնելով արտոնյալ ֆինանսավորման հասանելիությունը և աջակցելով գլոբալ գործընթացներին նրանց հավասար հիմունքներով ինտեգրմանը՝ Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրում ամրագրված պարտավորություններին համապատասխան։
Շարունակվող կլիմայական ճգնաժամի հետևանքները դժվար հաղթահարելի են հատկապես լեռնային երկրների համար, ինչպիսին է, օրինակ՝ Հայաստանը։ Կլիմայի փոփոխության սպառնալիքներն ազդում են կայուն զարգացման բոլոր ասպեկտների վրա՝ պահանջելով համատեղ գործողություններ՝ հետևանքների արդյունավետ մեղմման և հարմարվողականության քաղաքականություն ապահովելու, ինչպես նաև կորուստների և վնասների նվազեցման ուղղությամբ։
Այս համատեքստում կլիմայի ֆինանսավորման բավարար, կայուն և կանխատեսելի մեխանիզմների ստեղծումը՝ տարբեր շահագրգիռ կողմերի լիարժեք մասնակցությամբ, առանցքային նշանակություն ունի «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով և Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար։
Ձերդ գերազանցություններ,
Կայուն զարգացմանը հնարավոր չէ հասնել առանց տևական խաղաղության հաստատման։ Այսօր բազմաթիվ տարածաշրջաններում մենք ականատես ենք ագրեսիայի, զինված հակամարտությունների, աշխարհաքաղաքական լարվածության և անվստահության, որոնք լրջորեն խաթարում են զարգացման առաջընթացը։
Մեր տարածաշրջանը նույնպես բախվել է բազմաթիվ մարտահրավերների: Հայաստանի զարգացման նկրտումների վրա կտրուկ ազդել են լայնածավալ պատերազմի, նրա ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիաների և Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության (շուրջ 140.000) բռնի տեղահանման հետևանքները։
Չնայած վրա հասած աղետներին՝ ՀՀ կառավարությունը վճռական է տրամադրված իր հավակնոտ բարեփոխումների ծրագիրը իրականացնելու հարցում։ Այն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների առաջմղմանը, օրենքի գերակայության և գենդերային հավասարության հաստատմանը, ինչպես նաև երիտասարդության հզորացմանը։
Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է, և մենք ջանք չենք խնայում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս։ Այդ նախագծի առանցքային իմաստն է զարգացնել փոխկապակցվացությունը Հայաստանի և հարևան երկրների միջև։ Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, նոր հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար՝ նպաստելով քաղաքական երկխոսությանը, խաղաղությանը և բարգավաճմանը տարածաշրջանում և դրանից անդին։ Մենք ապավինում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությանը՝ վերը նշված նպատակներն առաջ մղելու գործում։
Եզրափակելով՝ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բրազիլիային այս քննարկումը կազմակերպելու համար։ Մենք ընդունել ենք «Հանուն ապագայի դաշնագիրը», ինչը մեզ հնարավորություն է ընձեռում վերահաստատել մեր հանձնառությունը վերափոխված բազմակողմանիությանը, որն ուղղված է առաջիկա մարտահրավերներին առավել արդյունավետ կերպով արձագանքելուն և գալիք սերունդների համար ապահով, կայուն և բարգավաճ ապագա ապահովելուն։ Շնորհակալ եմ»։
18:22 05.05.2025
Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած18:06 05.05.2025
«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար17:46 05.05.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին17:34 05.05.2025
Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Հայաստան17:16 05.05.2025
Խորհրդարանում հյուրընկալել են Ղազախստանի դեսպանին17:02 05.05.2025
Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը16:46 05.05.2025
Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ները18:22 05.05.2025
Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
18:14 05.05.2025
Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 18554 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 2283 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 680 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +198 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.5 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
18:06 05.05.2025
«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։ Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։ Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։ Հարձակվողներ. […] ...
17:55 05.05.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Վարդանի Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 1 շարժական գույք. 23 միլիոն դրամ՝ […] ...
17:51 05.05.2025
Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը: Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը […] ...