14:12 15.09.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ահազանգելով հետհեղափոխական գործընթացների` վտանգավոր հանգրվանի հասնելու մասին:
«Ապրիլի 23-ին և մայիսի 8-ին ամբողջ հայ ժողովրդի մոտ (այս կոնտեքստում թույլ տվեք օգտագործեմ «ժողովուրդ» բառը), ծագեց լույսի և հույսի նոր, աննկարագրելի և երկար սպասված մի ճառագայթ, որում գերակշռում էր անցյալի մութ և մշուշոտ էջը փակելու և Հայաստանի պատմության գրքի նոր, լուսավոր գլուխ բացելու բաղձալի ցանկությունը։
Խորապես հավատացած լինելով Հայաստանում կյանքը լավացնելու և իրական ժողովրդավարություն հաստատելու Փաշինյանի անկեղծ ցանկությանը, այնուամենայնիվ Փաշինյանին անհրաժեշտ էր որոշել այդ ցանկության իրագործման փիլիսոփայությունը, տրամաբանությունը, ձևը և մեթոդաբանությունը։
Փաշինյանին և իր թիմին, ճակատագրի բերումով, բաժին էր հասել պատմական աննախադեպ առաքելություն, որի կյանքի կոչման համար առկա էին բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները՝ հսկայական լեգիտիմության բազա և անսահմանափակ սահմանադրական և օրենսդրական լիազորություններ։
Անհրաժեշտ էր միայն ընտրել. հավատարիմ մնալ հաղթանակած շարժման հիմքում դրված սիրո և հանդուրժողականության արժեքներին և սերունդների համերաշխության հաստատման միջոցով կառուցել հիրավի Նոր Հայաստան, կամ գնալ սեփական թիմի և հասարակության լայն զանգվածների «արդարության» հաստատման պահանջի բավարարման ճանապարհով։
Առաջին տարբերակը ենթադրում էր Հայաստանում և դրանից դուրս գտնվող մտավոր և պրակտիկ կարողություններով օժտված ռեսուրսի կոնսոլիդացիա, որի արդյունքում կձևավորվեր պրոֆեսիոնալ կառավարություն, որը կմշակեր ՀՀ ներքաղաքական և սահմանադրական ճգնաժամի հաղթահարման անցումային ծրագիր՝ հասարակությունն ու պետական ինստիտուտները արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելու համար։
Երկրորդ ճանապարհը Փաշինյանին կտաներ նախկին իշխանությունների օրոք և նրանց անմիջական մասնակցությամբ կատարված հանցագործությունների բացահայտման, այդ հանցագործությունների մեջ կասկածվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անվերջանալի, հակասությունների և բախումների, հասարակության ֆրագմենտացիայի ուղղությամբ։
Իմ խորին համոզմամբ, հասարակության, կոնկրետ շահառու խմբերի և անհատների մոտ առկա «արդարության» պահանջը բավարարման ենթակա չէ, քանի որ այս պահանջը, բացի օբյեկտիվ դրսևորումներից, ունի չափազանց սուբյեկտիվ բնույթ։
Տուրք տալով այս սուբյեկտիվ պահանջմունքներին Փաշինյանը ժամանակի ընթացքում կկորցնի իր համակիրների բանակի զգալի մասին, քանի որ բավարարել բոլորին ուղղակի հնարավոր չէ։
Դրա վառ օրինակը ձերբակալված անձանց ազատ արձակումն է և նրանցից առգրավված գումարների վերադարձը։
Առաջիկայում հնարավոր է կարճվեն նաև հարուցված քրեական գործերը՝ հիասթափության և հուսահատության հերթական ալիք բարձրացնելով հասարակության մոտ։
Գործընթացը մոտենում է կարմիր գծին, և եթե Փաշինյանը չշրջի այս պտտվող անիվի ուղղությունը, ապա այդ անիվի ընթացքն այլևս անհնար կլինի կառավարել . . .»,- գրել է նա:
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...