15:29 15.09.2018
Լիտվայում տեղակայված գերմանական բանակային ստորաբաժանումների զինծառայողների առջև ելույթ ունենալիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը անկայունություն է մտցնում հետխորհրդային այն պետություններում, որոնք չեն մտել ԵՄ կամ ՆԱՏՕ-ի կազմ։
Կանցլերի խոսքով՝ այդ երկրները զբաղված են իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու կամ ներքին հակամարտությունները հարթելու աշխատանքներով։ Պատճառն այն է, ըստ Մերկելի, որ Ռուսաստանը կա՛մ տարածքներ է խլել այդ երկրներից, կա՛մ հակամարտություններ է հրահրել։ Որպես այդ ամենի օրինակ՝ Մերկելը ներկայացրել է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան։
Հենց դրանով է Լիտվայում տեղավորված զինծառայողներին Մերկելը բացատրել նրանց առաքելությունը՝ զսպել Ռուսաստանի ագրեսիայի տարածումը։
10:56 02.05.2025
Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ կծախսենք ուկրաինական հարցի վրա․ ՌուբիոԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե որքան ժամանակ կծախսի Միացյալ Նահանգները Ուկրաինայի հակամարտության կարգավորման վրա, ուստի բանակցություններում առաջընթաց «անհրաժեշտ է շատ շուտով»։ Այս մասին ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ եւս կծախսենք այս հարցի վրա», – ասել է նա Fox News-ի եթերում։ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները «արդեն մոտեցել են, […] ...
10:39 02.05.2025
Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներՄայիսի 2-ին Դիլիջանի թունելը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
10:12 02.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:00 02.05.2025
Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառովՄիավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...
09:55 02.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավՄայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
09:48 02.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...