Ի՞նչ է ասել ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելու հնարավորության մասին Մհեր Գրիգորյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Ի՞նչ է ասել ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելու հնարավորության մասին Մհեր Գրիգորյանը

18:19 15.09.2018

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցազրույց է տվել «Միր 24» հեռուստաալիքին, որում անդրադարձել  է Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական արժույթի անցնելու հնարավորության և դրան հասնելու հեռանկարների վերաբերյալ հարցին:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացրել է լրագրողի հարցն ու ՀՀ փոխվարչապետի պատասխանը:

Այժմ Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ հաշվարկներում դոլարից հրաժարվելու միտում կա:: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են երկրները պատրաստ հաշվարկներում լիովին անցում կատարել ռուբլու կամ, օրինակ, թենգեի:

– «Գիտեք, իհարկե, այլընտրանքային և դիվերսիֆիկացված արժութային հաշվարկներ ունենալը շատ լավ է և արդյունավետ: Դա ցանկալի արդյունք է պոտենցիալ միությունների համար: Այդ թվում նաև բավականին դժվար առաջադրանք է, որը պետք է լուծել շատ նրբորեն և մանրամասնորեն: Սա ոչ միայն արժույթի հարցն է, այլ նաև վերաբերում է գործառնական հարցերի: Սա, վերջիվերջո, ՏՏ  ոլորտին սիմետրիկ աջակցության հարց է: Եվ սա վարչական, կարգավորող և այլ նորմատիվ բազաների ներդաշնակեցման հարց է: Տեսականորեն դա հնարավոր է, գործնականում դա նույնպես հնարավոր է, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատել:  Եվ, իհարկե, դա դժվար աշխատանք է:

Բայց այն իրական է, եթե ուսումնասիրենք: Ես կարծում եմ, ակտիվության տարբեր աստիճաններում ցանկացած տնտեսական միություն, այդ թվում նաև Եվրասիական տնտեսական միությունը, այս աշխատանքը կակտիվացնի: Դա ակնհայտ է, քանի որ նույնիսկ առանց որևէ միասնական արժութային գոտու, այն ազդեցությունները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրացիայից, միություններից,  ամբողջական չեն, եթե աշխատում են այլ միության կամ այլ երկրի արժույթով: Այդ իմաստով կարծում եմ` այո, այդ գործընթացը ակնհայտ է, դրա արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվ կերպով: Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում»,- պատասխանել է Գրիգորյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով «Միր 24» հեռուստաալիքին, գրել էին, թե փոխվարչապետը «Միր-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին, մասնավորապես` ամերիկյան դոլարից հրաժարվելու և ԵԱՏՄ-ի միասնական արժույթին անցնելու հնարավորության մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

BACK_TO_TOP