17:49 15.09.2018
Այսօր «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը հայտարարություն է տարածել թալիշ ժողովրդին և նրա առաջնորդին աջակցելու վերաբերյալ.
««Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբն իր վրդովմունքն է հայտնում «Թալիշական ազգային շարժում» կազմակերպության նախագահ Ֆահրադդին Աբբոսզադեին (Աբբասով) Ռուսաստանի Դաշնությունում կալանավորելու և նրան Ադրբեջանին արտահանձնելու գործընթաց սկսելու վերաբերյալ: Ափսոսում ենք, որ Ֆահրադդին Աբբոսզադեն կեցության վայր է ընտրել Ռուսաստանը, ինչի շնորհիվ Ռուսաստանին հնարավորություն է տվել իրեն գերևարելու և թշնամուն հանձնելու համար:
Ռուս-թուրքական գործակցության տարածքում ապրող ժողովուրդների համար վաղուց պետք է ակնհայտ լիներ, որ Ռուսաստանի տեսակետից նրանք մանրադրամ են, ուստի ի դեմս Ռուսաստանի արբիտր կամ, առավել ևս՝ հովանավոր փնտրելու բոլոր դեպքերն ունենալու են ողբերգական հետևանքներ: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ Հայաստանը՝ որպես այդ տարածքում գտնվող ամենամեծ ներուժով օժտված գործոն, պարտավոր է ստանձնել մյուս կեղեքված ժողովուրդների, այդ թվում և առաջին հերթին՝ ռուս-թուրք գործարքով ստեղծված Ադրբեջան անունով արհեստական պետության մեջ ապրողների, ազատագրական պայքարին ամեն կերպով աջակցողի առաքելությունը:
Տվյալ դեպքում՝ Հայաստանն առնվազն պարտավոր է հստակ վերաբերմունք արտահայտել թալիշ ժողովրդի ազատագրական պայքարի առաջնորդին գերևարելու և Ադրբեջանին հանձնելու երևույթի վերաբերյալ, ինչպես նաև իր ձեռքից եկածն անել նրան ադրբեջանական բանտից փրկելու ուղղությամբ:Հայաստանը պետք է շտապի և մեծ ջանք գործադրի, որովհետև Ադրբեջանին արտահանձնելու դեպքում Ֆահրադդին Աբբոսզադեի կյանքին ռեալ վտանգ է սպառնում:
«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը զորակցում է թալիշ ժողովրդին ու «Թալիշական ազգային շարժում» կազմակերպության նախագահ Ֆահրադդին Աբբոսզադեին և համոզմունք հայտնում, որ մոտ ապագայում համատեղ ջանքերով վերջ կտրվի արհեստական պետություն Ադրբեջանի գոյությանը, իսկ նրա տարածքում ապրող կեղեքված բնիկ ժողովուրդները ձեռք կբերեն ինքնորոշվելու և ազգային պետականություն ունենալու հնարավորություն»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանում կալանավորվել է Ադրբեջանի թալիշների շարժման առաջնորդներից մեկը: Աբոսզոդան մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հոդվածներով, որոնք վերաբերում են ազգային թշնամանք հրահրելուն։
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...