14:49 16.09.2018
ԱՄՆ նախագահի և պաշտպանության նախարարի դիրքորոշումները խիստ տարամետ են կորեական հարցի, Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու, տրանսգենդերներին ծառայության վերցնելու և մի շարք այլ հարցերում։ Այս պատճառով Պենտագոնի ղեկավարն արդեն տևական ժամանակ որևէ հարցազրույց չի տալիս՝ տարաձայնությունները չբացահայտելու համար։ Այս մասին գրում է ամերիկյան New York Times հեղինակավոր պարբերականը։
Լրատվամիջոցի մի քանի աղբյուրների համաձայն՝ Դոնալդ Թրամփը մտադիր է ազատվել նախարար Ջեյմս Մետիսից։ Նախագահը կուզեր, որ պաշտպանության պատասխանատուն իրեն պահեր այնպես, ինչպես պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ «հլու-հնազանդ», սակայն դա այդպես չէ։
Մետիսի հեռացումը, սակայն, միանշանակ չի լինելու։ Թրամփը կարող է դրանից ավելի շատ տուժել, քանի որ նախարարը վայելում է բանակի աջակցությունը։ Նրան հավանում է նաև ԱՄՆ հանրապետական կուսակցության ղեկավարությունը։
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...