Վաղը Վրաստանում ընտրություններ են․ հետընտրական ի՞նչ զարգացումներ արժե սպասել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

Վաղը Վրաստանում ընտրություններ են․ հետընտրական ի՞նչ զարգացումներ արժե սպասել

21:40 25.10.2024

Վաղը Վրաստանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կկարողանան քվեարկել Երևանում գտնվող Վրաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում:

Ո՞ր ուժերն իրական շանս ունեն խորհրդարան անցնելու ու կառավարություն ձևավորելու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Թեև ընտրություններին ներկայացված է 19 քաղաքական ուժ, սակայն, խորհրդարան անցնելու իրական շանս դրանցից 5-ն ունեն:

Ակնհայտ ֆավորիտ է ներկայումս իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Միխայիլ Սաաակաշվիլիի թիմակիցների շուրջ ձևավորված դաշինքը, բայց ևս 3 կուսակցություններ կամ քաղաքական ուժեր կան, որոնք հավակնում են այդ 3-րդ ուժ կոչվածի դերին: Դրանցից մեկը նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի թիմակիցների կուսակցությունն է, 2-րդը՝ «Ուժեղ Վրաստան» դաշինքն է, որը ձևավորել են մի խումբ տեխնոկրատներ և գործարարներ և լիբերալ բնույթ ունեցող «Հանուն փոփոխությունների» դաշինքն է:

Վերջին 4 արևմտամետ կուսակցությունները կարող էին միավորվել, այդպիսի հույս ուներ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին, ով փորձել էր նպաստել նրանց համախմբմանը: Համախմբումը չհաջողվեց, բայց նախագահի նախաձեռնությամբ մի խումբ կուսակցություններ ստորագրեցին՝ այսպես կոչված «Վրացական խարտիան», որով պայմանավորվեցին խորհրդարան անցնելու դեպքում  ձևավորել կոալիցիա  և հաղթելու դեպքում ստեղծել անցումային ժամանակավոր կառավարություն՝ տեխնոկրատներից բաղկացած»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Հայկական թեման ընտրություններում օգտագործվե՞լ է որպես գործիք: Քանի հայրենակից կարող ենք ունենալ ապագա խորհրդարանում և ինչպե՞ս է անցել ընտրարշավը Ջավախքում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի․ Փեզեշքիան

14:11 20.06.2025

Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի․ Փեզեշքիան

Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի, սակայն Թեհրանին անհրաժեշտ են երաշխիքներ, որ այլևս իսրայելական «հարձակումներ չեն լինի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք միշտ ձգտել ենք խաղաղության, բայց ներկա պայմաններում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան առանց որևէ պայմանի դադարեցնելն է, ինչպես նաև երաշխիքներ տալը, որ սիոնիստ ահաբեկիչների արկածներն ընդմիշտ կավարտվեն», – […] ...

Իսրայելը հարձակվել է Թեհրանի հիվանդանոցի վրա

14:05 20.06.2025

Իսրայելը հարձակվել է Թեհրանի հիվանդանոցի վրա

Թեհրանի հիվանդանոցներից մեկը ուրբաթ օրը ենթարկվել է Իսրայելի հրթիռային հարձակման, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։ «Ուրբաթ վաղ առավոտյան սիոնիստական ​​ռեժիմի կողմից հրթիռակոծության է ենթարկվել ևս մեկ հիվանդանոց։ Սա Իրանում հարձակման ենթարկված երրորդ հիվանդանոցն է», – գրել է նա X սոցիալական ցանցում։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 19-20-ը

13:59 20.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 19-20-ը

Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու խուլիգանության, 4 դեպք՝ […] ...

Դեռ չենք հարմարվել Ալոնսոյի ոճին․ Տիբո Կուրտուա

13:51 20.06.2025

Դեռ չենք հարմարվել Ալոնսոյի ոճին․ Տիբո Կուրտուա

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ դեռ չի հարմարվել Խաբի Ալոնսոյի ոճին: «Ալոնսոն ցանկանում է այլ խաղ տեսնել թե՛ պաշտպանությունում, թե՛ առջևի գծում: Մենք 4 տարի խաղացել ենք Անչելոտիի գլխավորությամբ, այդ պատճառով էլ շատ բաներ ինքնաբերաբար ենք անում: Հարկավոր է համապատասխանել նոր մարզչի պահանջներին, իսկ առաջին հանդիպումից լուրջ դասեր կքաղենք»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ, ատրճանակներ և զինամթերք. մեկ անձ ձերբակալվել է

13:44 20.06.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ, ատրճանակներ և զինամթերք. մեկ անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Կաշեգործների փողոցում բնակվող տղամարդն ապօրինի կրում է հրազեն: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Հունիսի 18-ին` ժամը 23.30-ին, Այվազովսկու փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի իր աշխատասենյակում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց և ներկայացվեց վարչություն: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական […] ...

Մոսկվայում կայացած միջազգային ջազ փառատոնին Արցախի ջազ նվագախումբն է այս տարի ներկայացրել Հայաստանը

13:38 20.06.2025

Մոսկվայում կայացած միջազգային ջազ փառատոնին Արցախի ջազ նվագախումբն է այս տարի ներկայացրել Հայաստանը

Մոսկվայում ավարտվել է միջազգային ջազ փառատոնը, որին մասնակցում էին ավելի քան հազար երգիչներ ու նվագախմբեր ողջ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից ու Միացյալ Նահանգներից։ Փառատոնն անցնում է հայտնի ջազմեն Իգոր Բուտմանի գլխավորությամբ, իսկ Հայաստանն այս տարի փառատոնին ներկայացրել է Արցախի ջազ նվագախումբը, որն Արցախի հայաթափումից հետո միայն վերջերս է վերամիավորվել։ Մոսկվայից մեր սեփական թղթակից Վահե Ավանեսյանի […] ...

BACK_TO_TOP