09:53 18.09.2018
Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ, Բագրևանդի փողոցում՝ մոտ 3000 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին` Արշալույս գյուղի մոտակայքում` մոտ 2 հա, Սևան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից` մոտ 2 հա, 31-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 7 հա, Հոռոմ-Գուսանագյուղ տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից տարածքում՝ մոտ 1000 քմ խոզան, Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում՝ մոտ 1500 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թոզկապի» գերեզմանատանը հարակից տարածքում՝ մոտ 100 քմ, Կապան քաղաքի Շահումյան թաղամասի վերջնամասում՝ մոտ 15 հա բուսածածկույթ, Ագարակ գյուղին հարակից տարածքում՝ մոտ 10 հա, Քարահունջ գյուղին հարակից բլուրներում՝ մոտ 6 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 25-րդ շենքի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Բաղրամյան գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 3000 քմ, Կոտայքի մարզի Պտղնի գյուղում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Արզնի գյուղի գերեզմանատանը՝ մոտ 200 քմ, Նոր Հաճն քաղաքի հին գերեզմանատանը՝ մոտ 400 քմ, Ֆանտան-Հրազդան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 14 հա, Նոր Երզնկա գյուղում՝ մոտ 1500 քմ, Հրազդան քաղաքի Սոլակ գյուղի դաշտերում՝ մոտ 3 հա, Վերին Աղբյուրակ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 300 քմ, Կենտրոնական գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ, հարակից տարածքում՝ մոտ 1 հա, հեռուստաաշտարակի մոտակայքում՝ մոտ 2.5 հա, Հայֆիդայիններ փողոցի թիվ 58 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Կաքավաձոր թաղամասում՝ երկաթգծի մոտակայքում` մոտ 2,5 հա, Աբովյան քաղաքի «Էլար» գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ, Սարալանջ թաղամասի գերեզմանատանը՝ մոտ 1 հա, Առինջ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1500 քմ, Ջրվեժ գյուղի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Գետարգել գյուղի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ մոտ 1500 քմ, Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ, Տավուշի մարզի Բերդավան բնակավայրում՝ «Շարվելի» կոչվող հանդամասում՝ մոտ 3 հա, Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում՝ մոտ 2 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 0.5 հա չոր խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Գայի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Մաստարա գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 350 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...
21:30 07.07.2025
ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումինՀուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...