Բաքվում մեկնարկել է COP29 համաժողովը․համաշխարհային որ առաջնորդները չեն մասնակցի դրան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+14.09 oC

Բաքվում մեկնարկել է COP29 համաժողովը․համաշխարհային որ առաջնորդները չեն մասնակցի դրան

12:04 11.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի շարք եվրոպական առաջնորդներ հայտարարեցին, որ չեն մասնակցի COP29-ին:

Նախորդ շաբաթվա սկզբին Եվրահանձնաժողովի նախագահի խոսնակը Euronews-ին հաստատեց, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի համաժողովին:

Ֆոն դեր Լայենի ներկայացուցչի խոսքով՝ քանի որ Եվրահանձնաժողովը գտնվում է անցումային փուլում, «նախագահը կկենտրոնանա իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա»։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ ժամկետը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում սկսվում է դեկտեմբերի 1-ին։

Փոխարենը ԵՄ-ն կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Վերջինս արդեն իսկ ժամանել է Բաքու։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես բաց կթողնի կլիմայական գագաթնաժողովը, ըստ տեղեկությունների՝ դրա կազմակերպման վայրի պատճառով: Ֆրանսիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ սրվել են անցյալ տարվանից, երբ Փարիզը դատապարտեց Բաքվի գործողությունները Ղարաբաղում։

Քանի որ COP29-ը տեղի կունենա ԱՄՆ ընտրություններից մի քանի օր անց, նախագահ Ջո Բայդենը նույնպես չի մասնակցի համաժողովին: Նա երկրորդ տարին անընդմեջ բաց է թողնում կլիմայի վերաբերյալ գլոբալ բանակցությունները: ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի կլիմայի միջազգային քաղաքականության գծով նախագահի ներկայիս ավագ խորհրդական Ջոն Պոդեստան։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան նույնպես չեղյալ է հայտարարել իր ուղևորությունը ՝ անցյալ ամիս գլխի վնասվածք ստանալուց հետո:

Չարլզ III թագավորը նույնպես չի մասնակցի գագաթնաժողովին, իսկ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է չուղարկել նրան որպես ներկայացուցիչ, քանի որ նա շարունակում է ապաքինվել հիվանդությունից: Թագավորը երկար ժամանակ եղել է կլիմայի փոփոխության ջատագով և մասնակցել է ՄԱԿ-ի նախկին համաժողովներին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի գնա ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին, իսկ COP29- ում երկրի պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

23:53 20.05.2025

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...

Ուսուցչի հաջողության ճանապարհը

23:44 20.05.2025

Ուսուցչի հաջողության ճանապարհը

Աշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

23:37 20.05.2025

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

23:28 20.05.2025

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ.  վարորդներից մեկը մահացել է

23:21 20.05.2025

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...

BACK_TO_TOP