Հաջիևը հայտնել է, որ Հայաստանը որոշել է պատվիրակ չգործուղել Բաքու COP29-ին մասնակցելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+23.09 oC

Հաջիևը հայտնել է, որ Հայաստանը որոշել է պատվիրակ չգործուղել Բաքու COP29-ին մասնակցելու համար

21:24 12.11.2024

Այսօր մոլորակի կլիմայի փոփոխության խնդրին նվիրված COP29 համաշխարհային կոնֆերանսի երկրորդ օրն է: Բաքվում իր աշխատանքը շարունակող ֆուրումին բարձրաստիճան հյուրերի հետ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպումներ է ունենում:

Հայաստանի մասնակցության վերաբերյալ տարբեր հայտարարություններ են հնչել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Այս թեման ի սկզբանե շահարկում էր Ադրբեջանը, օրինակ՝ դեռ ամիսներ առաջ, COP29-ի գործադիր տնօրեն Էլուր Սուլթանովը, ով Ադրբեջանի բարձրաստիճան պետական այր է, հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին COP29-ին հրավիրելը Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում է, այն դեպքում, երբ այս միջոցառումը ՄԱԿ-ի միջոցառումն է և Ադրբեջանն էլ, ընդամենը, այդ միջոցառման վայրն է: Ադրբեջանը  պարտավոր էր ուղղել հրավեր բոլորին, ինչը և արել է: Այսինքն՝ այս հարցում ևս Ադրբեջանի իշխանությունները փորձում էին օգտագործել իրենց այդ կարգավիճակը:

Հայաստանի մասնակցության թեմային այսօր անդրադարձել են Ադրբեջանի մի շարք գործիչներ, մասնավորապես ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ բառացիորեն հետևյալն է ասել.

«Չնայած Հայաստանը գրանցել է իր մի քանի ներկայացուցչի, մենք նրանց մասնակցության ականատեսը չենք, կարծում եմ նրանց համար դա բաց թողնված հնարավորություն է»:

Այսինքն՝ խոսում է Հայաստանի չմասնակցելու մասին որպես արդեն կայացած փաստ:

Նույն հարցին անդրադարձել է նաև նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևը: Նա նույնպես հայտարարել է, որ Հայաստանը չի ուղարկել Ադրբեջան իր պատվիրակներին, մեջբերեմ նրա խոսքերը.

«Հայաստանը և այդ երկրի հետ կապված ուժերը փոխարենը մասնակցեն այդ բանակցություններին, ընտրել են հակաադրբեջանական քարոզչության ուղին»:

Նշեմ, որ Հայաստանը ո՛չ բոյկոտի մասին է հայտարարել, ո՛չ էլ, ընդհանրապես, հայտարարել է, որ չի մասնակցելու COP29-ին»:

Իսկ Ալիևը իր ելույթում Հայաստանի մասնակցության հարցին անդրադարձե՞լ է: Կժամանե՞ն արդյոք օտարերկրացի բոլոր այն հյուրերը, որոնք հաստատել էին իրենց մասնակցությունը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար

21:32 19.06.2025

Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար

Երևանի մետրոպոլիտենում մետրոյի անխափան և անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով վերանորոգվում են շարժակազմերը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել անվասայլակի 14 նոր շրջանակ, վերանորոգվել՝ 36 անվազույգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակին

21:25 19.06.2025

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի Իջևանի օպերատիվ բազայի պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին: «Առաքելությունը հպարտանում է համայնքի վստահությամբ և կշարունակի հանձնառու մնալ տարածաշրջանի պաշտպանությանը և անվտանգությանը»,- նշվում է գրառման մեջ։ HoM Markus Ritter joined the patrol […] ...

Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրել

21:18 19.06.2025

Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մերձավան գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը տանը կից հողամասում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել է 42 կանեփի թուփ: Նա նշել է, որ կանեփը աճեցրել է անձնական օգտագործման նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

21:11 19.06.2025

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

Հունիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հետ։ Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից: Ա․Սմբատյանը երախտագիտություն հայտնեց Հունգարիայի կառավարությանը՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ Շեմյեն Ժոլտը շնորհակալություն հայտնեց դեսպանին և հանձնեց Հունգարիայի նախագահի հրամանագրով Ա.Սմբատյանին շնորհված «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր […] ...

Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ

21:05 19.06.2025

Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ

«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության մասին. «Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդուչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների»,- նշել է խորվաթ մասնագետը։ «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում […] ...

BACK_TO_TOP