13:46 25.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Ձեռնարկված վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են համարժեք իրավական գնահատականներ:
Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում գործող մթերային խանութի բակային տարածքում Ա.Ս.-ն, իր ընկերների հետ, վիճաբանել է Վ.Ղ.-ի և նրա ընկեր Ռ.Վ.-ի հետ, որի ընթացքում, հայհոյանքներով խախտել են մարդկանց անդորրը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք:
Քննությամբ պարզվել է, որ վիճաբանության պատճառ է դարձել հեռախոսով խոսելու ընթացքում բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու համար Վ.Ղ.-ի կողմից Ա.Ս.-ին դիտողություն անելը։ Դրանից հետո վերջինս իր ընկեր և միջադեպի մասնակից Ս.Ա.-ի հետ, չենթարկվելով հակահասարակական վարքագիծը դադարեցնելու վերաբերյալ իրենց ներկայացված պահանջին, շարունակաբար հայհոյել և քաշքշել են Վ.Ղ.-ին ու Ռ.Վ.-ին՝ այդ կերպ խախտելով հարակից շենքի և այդտեղ հավաքված այլ անձանց անդորրը:
Չբավարարվելով նշված վայրում տեղի ունեցածով՝ Ա.Ս.-ն առաջարկել է այլ վայրում պարզաբանումները շարունակել, ապա, Վ.Ղ.-ի կամքին հակառակ նրան խանութի դիմացից այլ վայր տեղափոխելու դիտավորությամբ, բռնել է նրա հագուստից և քաշելով մոտեցրել խանութից քիչ հեռու կայանված «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենային: Այդ ընթացքում Ա.Ս.-ին են միացել նաև նրա ընկերներ Ս.Ա.-ն և Մ.Հ.-ն, ովքեր նույնպես բռնել են Վ.Ղ.-ի հագուստից և նրան քաշքշելով փորձել են նստեցնել «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան։ Ս.Ա.-ն, ձեռքը տանելով վերջինիս մեջքի հատված, նրա գոտկատեղից վերցրել է 9մմ տրամաչափի ատրճանակն ու այն պահել Վ.Ղ.-ի գլխի ուղղությամբ՝ պահանջելով նստել ավտոմեքենան: Այնուհետև Ս.Ա.-ն վերոհիշյալ ատրճանակից 1 անգամ օդ է կրակել, ապա ատրճանակի փողը կրկին ուղղել է Վ.Ղ.-ի գլխի ուղղությամբ, շարունակելով պահանջել նրանից՝ նստել մեքենան:
Այդ ընթացքում Մ.Հ.-ն, Ռ.Հ.-ն և Ա.Ս.-ն, խմբի կազմում, Վ.Ղ.-ին քաշքշելով և հարվածներ հասցնելով, նրա կամքին հակառակ, նստեցրել են նշված ավտոմեքենան, սակայն Ռ.Վ.-ն միջամտել է և Վ.Ղ.-ին մեքենայից դուրս բերելով հեռացրել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ս.-ի և Ս.Ա.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, իսկ Մ.Հ.-ի և Ռ.Հ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրանց մեղադրանքներ են ներկայացվել:
Միջնորդություններ են հարուցվել դատարան՝ վերոհիշյալ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Դատարանի որոշումներով Ա.Ս.-ի և Ս.Ա.-ի նկատմամաբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Մ.Հ.-ի և Ռ.Հ.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
13:22 20.06.2025
Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ»Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես գալիս ռուսական ակումբում: Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հունգարիայի չեմպիոնի գլխավոր մարզիչն Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Քինն է։ ...
13:15 20.06.2025
Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանըՀունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների […] ...
13:07 20.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...
12:59 20.06.2025
Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...
12:51 20.06.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբՀունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
12:47 20.06.2025
Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետՀայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...