18:14 27.11.2024
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ հաղթանակը 1-0 հաշվով։
«Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում, միշտ վերահսկում էինք իրավիճակը, իսկ դա հեշտ չէ «Լայպցիգի» դեմ խաղում։ Նրանք շատ էին գրոհում խաղի վերջնամասում, Զոմերը լավ աշխատեց։ Ցավալի է, որ չհաջողվեց խփել երկրորդ գոլը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Այս խաղում Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» փոխարինողների թվում էր և խաղադաշտ էր դուրս եկել 76-րդ րոպեին։ Միլանյան ակումբը 13 միավորով գլխավորում է Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը։
18:54 20.08.2025
Կաբարդինո-Բալկարիայի լեռներում լեռնագնացներ են զոհվելԿաբարդինո-Բալկարիայում Ադիլ-սու կիրճ բարձրանալիս զոհվել են Պերմից երկու լեռնագնացներ։ Նրանց մարմինները նախատեսվում է տարհանել, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։ «Ադիլ-սու կիրճի վերին հատվածներում՝ Վյատաու գագաթին (մոտ 3700 մ բարձրություն), Պերմից երկու լեռնագնացներ ընկել են և ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», – հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դեպքի վայր են ուղարկվել Ռուսաստանի Արտակարգ […] ...
18:41 20.08.2025
Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պետությանը պատճառել է 60 մլն դրամի վնասՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից, մի խումբ անձանց օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, […] ...
18:28 20.08.2025
Երևանում բախվել են բեռնատարը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Mercedes»-ըՕգոստոսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ […] ...
18:18 20.08.2025
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանըԿառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […] ...
18:13 20.08.2025
Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասինՌոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...