Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պետությանը պատճառել է 60 մլն դրամի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+28.09 oC

Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պետությանը պատճառել է 60 մլն դրամի վնաս

18:41 20.08.2025

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից, մի խումբ անձանց օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, այլ աշխատակիցների օժանդակությամբ, կազմակերպությունում որպես աշխատողներ հրամանագրել է 37 անձանց, որոնց մի մասն աշխատանքի չի հաճախել, իսկ նրանց անվամբ որպես աշխատավարձ փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 60 մլն 562 հզր 666 ՀՀ դրամ գումարը հափշտակվել է։

ՊՈԱԿ–ի նախկին տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), երկու անձի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը) և երկու անձի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը)։

Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, չորս անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 26 մլն 497 հզր 427 ՀՀ դրամը։

Հինգ անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:59 20.08.2025

Օգոստոսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6 շենք, Զաքյան փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բայրոնի փ. 1/1, 3, 10/5 […] ...

Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած

20:48 20.08.2025

Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած

Օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում Երևան-Հրազդան թիվ 270 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից […] ...

Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին

20:39 20.08.2025

Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն: Սպասվում է, որ Ռուսաստանը ներկայացնող հայ ֆուտբոլիստը կընդգրկվի «Էսպանյոլի» դեմ Լա լիգայի 2-րդ տուրի խաղին: Տեղեկությունը հաստատել են բասկյան ակումբից: «Արսենը լիարժեք ինտենսիվությամբ մարզվում է ընդհանուր խմբի հետ: Նա անհարմարություններ չի զգում և պատրաստ կլինի «Էսպանյոլի» դեմ խաղին»,- ասել են […] ...

«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը

20:27 20.08.2025

«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը

«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել […] ...

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

20:15 20.08.2025

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

20:07 20.08.2025

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...

BACK_TO_TOP