21:16 30.11.2024
Սիրիական զորքերը կենտրոնացած են պաշտպանական բարենպաստ դիրքեր գրավելու Հալեպ և Իդլիբ նահանգներում` ծայրահեղականների հարձակումները հետ մղելու համար, շաբաթ օրը հայտնել է EFE-ը՝ վկայակոչելով սիրիական ռազմական հրամանատարությանը:
«Հաշվի առնելով բազմաթիվ ճակատներում ահաբեկիչների մեծ թիվը՝ մեր զինված ուժերը վերախմբավորվել են պաշտպանական գծերն ամրապնդելու համար», – նշել է հրամանատարությունը։
Զինվորականների կարծիքով՝ դա հնարավորություն կտա «հետ մղել հարձակումը, փրկել խաղաղ բնակիչների և զինվորների կյանքը և պատրաստել հակահարձակում»։
Հրամանատարությունը նշել է, որ, մասնավորապես, «հազարավոր օտարերկրյա ահաբեկիչներ», որոնք ունեն ծանր սպառազինություն և անօդաչու սարքեր, ներգրավված են Իդլիբի և Հալեպի վրա հարձակումներին։
Սիրիայի կառավարական ուժերը հայտնում են, որ վերջին օրերին տասնյակ զինծառայողներ են սպանվել:
Զինվորականները նաև հաստատել են, որ ապստամբների զգալի ուժերը համախմբվում են Հալեպ քաղաքում: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ սիրիական բանակը կորցրել է վերահսկողությունը այս մեծ քաղաքի զգալի մասի վրա։
14:16 06.06.2025
Իրաքի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 4-ի գիշերը՝ ժամը 4․20-ին, Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և բաժին են տարել օտարերկրացի 35-ամյա տղամարդու: Նա 2024 թվականից սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր Իրաքի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախազությանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
14:02 06.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 67-ամյա տղամարդը հայտնաբերվել էՄայիսի 12-ին տեղեկացրել էինք Գյումրու բնակիչ 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին նա հայտնաբերվել է Երևանում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […] ...
13:58 06.06.2025
Մեկնարկել է ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովըԱյսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը։ Համաժողովի շրջանակներում զուգահեռաբար տեղի են ունենում մի քանի պանելային քննարկումներ, որոնց մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Արմեն Սիմոնյանը և Վարդան Կոստանյանը։ Սիմոնյանը մասնավորապես մասնակցում էր «Համագործակցության նոր հնարավորություններ երկկողմ ծրագրերի իրականացման շրջանակներում» խորագրով կլոր սեղան քննարկմանը, որի ժամանակ […] ...
13:54 06.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնեական լիազորությունների դադարեցման առթիվ հանդիպել է Հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար: Հանրապետության նախագահը շնորհավորել է Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր […] ...
13:49 06.06.2025
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական մի շարք մարմինների` 2024 թ. իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշներըՀունիսի 6-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական մի շարք մարմինների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Վարչապետի աշխատակազմին 2024 թվականի […] ...
13:41 06.06.2025
ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ ՍիմոնյանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների […] ...