22:26 12.12.2024
UFC-ի լեգենդար մրցավար Ջոն Մաքարտին խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի և չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևի միջև կայանալիք մենամարտի մասին:
«Ավելի լավ մենամարտ դժվար է պատկերացնել: Իսլամն ապացուցել է, որ աներևակայելի չեմպիոն է: Եթե հաշվի առնենք ոճը, ապա Մախաչևին կարող է դիմակայել միայն Ծառուկյանը: Արմանն ըմբշամարտում կարող է հաղթել Մախաչևին: Կանգնած դիրքում նա նույնպես աճ է գրանցել, ավելի խելացի է դարձել: Այո՛, Իսլամն առաջին մենամարտում հաղթել է, բայց դա վաղուց էր, իսկ այս անգամ Ծառուկյանն այլ բան է խոստացել»,- հանրահայտ մասնագետի խոսքերը մեջբերում է Weighing In-ը:
Հիշեցնենք, որ Ծառուկյանն ու Մախաչևը ևս մեկ մենամարտ անցկացնելու են հունվարի 18-ին Լոս Անջելեսում։ Այն լինելու է UFC-311 մրցաշարի գլխավոր իրադարձությունը։
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:30 18.08.2025
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:18 18.08.2025
Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...
11:00 18.08.2025
Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցըՄերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը։ Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, ամերիկացի դեսպանը, որն արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ […] ...