15:36 19.09.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների և Հայաստանի գործարար համայնքի միջև: Քննարկվել են մաքսային կանոնակարգման, հարկային վարչարարության, ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման խնդիրներ:
Ի՞նչ տնտեսական ցուցանիշներ է գրանցել Հայաստանը ԵԱՏՄ միասնական տարածքում և ի՞նչ հիմնական խոչընդոտների են շարունակում բախվել հայ գործարարները:
«Հայաստանը մի երկիր է, որը անջատ է ԵԱՏՄ ընդհանուր մաքսային տարածքից: Մենք չունենք ընդհանուր սահմաններ և ստիպված ենք շփվել երրորդ, այսինքն՝ տարանցիկ երկրների միջոցով: Այստեղից էլ պարզ է դառնում, որ բեռները, որոնք գալիս են Հայաստանից կամ գնում են Հայաստան, հայտնվում են մաքսային տարանցման գործընթացներում, ինչը չկա ԵԱՏՄ մյուս երկրների պարագայում:
Սա, իհարկե, որոշակի բարդություններ է ստեղծում, և կարծում եմ պետք է Հայաստանի համար մաքսային կարգավորումների և վերահսկողության առանձին մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտան նվազեցնել մաքսային վարչարարության բեռը: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ապրանքաշրջանառությունը զգալի աճ է գրանցել: Հատկապես այդ աճը տեսանելի է Ռուսաստանի և Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունում: Առայժմ էական աճ չկա միջինասիական երկրների՝ Ղազախստանի և Ղրղըզստանի հետ առևտրային հարաբերություններում, ինչը կապված է փոխադրումների խնդրի հետ»,- ասել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ Տիմուր ժակսիլիկովը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանն էլ նշել է, որ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները ԵԱՏՄ մյուս երկրների հետ, 2018-ի հունիս-հուլիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 21 տոկոսով, իսկ արտահանման ծավալները՝ 31 տոկոսով:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...