Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիին չի հրավիրել իր երդմնակալությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիին չի հրավիրել իր երդմնակալությանը

22:28 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալության հրավեր չի ուղարկել Վլադիմիր Զելենսկիին և դեռ չի կարող ասել, թե արդյոք Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմասնակցի արարողությանը։ Այս մասին ամերիկացի հաջորդ առաջնորդը հայտարարել է Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի կալվածքում նոյեմբերի ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին ասուլիսում։

«Ոչ»,- պատասխանել է ամերիկյան վարչակազմի ապագա ղեկավարը այն հարցին, թե արդյոք Զելենսկին հրավիրե՞լ է երդմնակալությանը, որը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին։

«Բայց եթե նա ցանկանար գալ, ես պատրաստ կլինեի հյուրընկալել նրան։ Այսինքն՝ ես նրան չեմ հրավիրել»,-ասել է Թրամփը։

Նրան նաև հարցրել են՝ հիասթափվա՞ծ է, որ Չինաստանի առաջնորդը չի մասնակցելու արարողությանը։

«Ես չգիտեմ՝ լինելու է երդմնակալությանը, թե ոչ: Ես իրոք այդ մասին չեմ խոսել նրա հետ:  Որպեսզի հստակ լինի՝ նա այո կամ ոչ չի ասել»,-ասել է Թրամփը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն պետք է շատ ավելի ուժեղ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա․ Զելենսկի

13:47 24.05.2025

ԱՄՆ-ն պետք է շատ ավելի ուժեղ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա․ Զելենսկի

Արևմուտքը պետք է զգալիորեն ավելի մեծ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, Ուկրաինան սպասում է «պատժամիջոցային քայլերի» ԱՄՆ- ից և Եվրոպայից։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram-ի ալիքում։ «Ակնհայտ է, որ մենք պետք է շատ ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ արդյունքների հասնելու և իրական դիվանագիտություն սկսելու համար։ Մենք սպասում ենք պատժամիջոցային քայլերի ԱՄՆ-ից, […] ...

«Ռեալում» խաղալը փոխեց իմ կյանքը. Լուկա Մոդրիչ

13:35 24.05.2025

«Ռեալում» խաղալը փոխեց իմ կյանքը. Լուկա Մոդրիչ

Խորվաթ լեգենդար ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը սոցցանցերում կատարած գրառմամբ անդրադարձել է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն: «Ժամանակը եկել է։ Սա այն պահն է, որը ես երբեք չէի ուզում զգալ, բայց սա ֆուտբոլ է, և կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ… Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին խաղը «Սանտիագո Բեռնաբեուում»։ Ես 2012 թվականին ժամանեցի աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը […] ...

Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ում միջուկային էներգիայի զարգացմանն ուղղված հրամանագրեր

13:24 24.05.2025

Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ում միջուկային էներգիայի զարգացմանն ուղղված հրամանագրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է գործադիր հրամանագրեր, որոնք ուղղված են առաջիկա 25 տարիների ընթացքում միջուկային էներգիայի ներքին արտադրությունը քառապատկելուն։ «Նպաստել ԱՄՆ միջուկային էներգիայի հզորության ընդլայնմանը 2024 թվականի մոտ 100 ԳՎտ-ից 400 ԳՎտ մինչև 2050 թվականը»,- ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված գործադիր հրամանագրերից մեկում։ Նշվում է, որ «միջուկային էներգիան կարող է ազատել […] ...

Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումը

12:53 24.05.2025

Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումը

ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու երկրների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօրվա գործողությունները ներկայացնում են նախագահի՝ Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների տեսլականի իրականացման առաջին քայլը։ Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը՝ ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ հարևանների […] ...

ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դուրս են եկել հոկեյի ԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:40 24.05.2025

ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դուրս են եկել հոկեյի ԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դարձան տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցները: ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակչում 5-2 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի թիմին: Շվեյցարացիները քառորդ եզրափակչում 6-0 հաշվով հաղթել են Ավստրիայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կանադա-Դանիա զույգի հաղթողի հետ, իսկ Շվեյցարիան Շվեդիա-Չեխիա դիմակայության հաղթողի հետ կմրցի: ...

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն

12:26 24.05.2025

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: ...

BACK_TO_TOP