19:39 19.12.2024
Ապօրինի թմրամիջոց պահելու, իրացնելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 16-ին Նոր Նորքի համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր 58 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով 26 փաթեթ:
Երիտասարդը հայտել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրացնելու նպատակով ձեռք է բերել համացանցի միջոցով։ Հայտնել է նաև, որ 10 փաթեթ արդեն իսկ տեղադրել է մայրաքաղաքի թաղամասերից մեկում։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրի զննության ժամանակ երիտասարդը ցույց է տվել տեղադրված փաթեթների թաքստոցները։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:58 22.07.2025
Շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը: «Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։ Երկրորդ անգամ դարձա հայր. տղա ունեցա։ Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։ Անկեղծ երախտագիտությունս՝ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց, Շնորհակալ […] ...
10:50 22.07.2025
Փարիզը պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի առաջարկներՖրանսիայի արտաքին գործերի նախարարությունը սկսել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ փաթեթի համար նոր սահմանափակող միջոցառումների առաջարկներ պատրաստել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France Inter ռադիոկայանի եթերում։ «Անցյալ հինգշաբթի, ԵՄ-ի հետ համատեղ, մենք ընդունեցինք պատժամիջոցների լայնածավալ փաթեթ՝ Ռուսաստանին ստիպելու դադարեցնել կրակը։ Եվ մենք կգնանք ավելի հեռու, քանի որ ես արդեն […] ...
10:40 22.07.2025
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Վազգեն Ավետիսյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել այցի կապակցությամբ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ձևավորումից ի […] ...
10:35 22.07.2025
Վերին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1318 բույս. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Վերին Գետաշեն գյուղի 46-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծաայողները զննեցին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1318 բույս։ Նախաքննությունը շարունակվում է։ ...
10:28 22.07.2025
Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Եմենից արձակված հրթիռԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) իրենց Telegram ալիքում հայտարարել են, որ Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ են որսացել։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ», – հայտնել է բանակը։ Ավելի վաղ բանակը հայտարարել էր, որ հայտնաբերել է Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ և աշխատանքներ է տանում այն որսալու համար։ Իսրայելի մի քանի շրջաններում […] ...
10:20 22.07.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմՄեծ Բրիտանիայի կառավարությունը հուլիսի 23-ից կներդնի աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմը, որը կուղղվի անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, որը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը և Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելքը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, մեջբերում է Sky News-ը։ Հունվարի սկզբին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Լոնդոնը կներդնի աշխարհում առաջին […] ...