14:45 28.12.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի միջազգային օրվա առթիվ.
«Կինոաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, կինոսերներ, այսօր ամբողջ աշխարհում տոնում են ամենաիրական ու անիրական, բարդ, բայց չվախեցնող, արվեստի տարբեր ճյուղերն իր մեջ սինթեզող, ամենատարբեր մասնագիտություններով մարդկանց համախմբող, զարմանահրաշ ու հետաքրքիր մի աշխարհի՝ Կինոյի օրը։
Ֆիլմարտադրությունը, գործընկերների հետ համագործակցությունները, ոլորտում իրականացվող տարբեր գործընթացներ ուղիղ արձագանք են գտնում հանրության շրջանում՝ արժեհամակարգի ձևավորման, սեփական մշակույթը ներկայացնելու, փոխադարձաբար այլ մշակույթների ծանոթանալու, կինոյի միջոցով կյանքը վերարժևորելու, սովորելու և ինքդ քեզ կողքից նայելու հնարավորությունների տեսանկյունից։
Վստահաբար կարող ենք ասել՝ կինոն ձևավորում է մտածելակերպ, աշխարհայացք, և այս բազմաշերտ ոլորտը պետք է կայանա առանձնակի սրտացավությամբ։Այս համատեքստում պետք է նշել, որ մեզանում ոլորտը կարգավորող բազմաթիվ մեխանիզմներ են մշակվել, ոլորտը հանրահռչակող բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և դրանք լինելու են շարունակական։
Մասնավորապես՝ կինոյի ոլորտում ընթացել է ակտիվ օրենսդրական աշխատանք՝ ոլորտը կարգավորելու և համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով։ Ստեղծվել է և սկսել է նոր տրամաբանությամբ գործել Հայաստանի կինոյի հիմնադրամը: Մշակվել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգավորման փաթեթը, որի հիման վրա մեխանիզմը 2025 թ.-ից արդեն իսկ կգործարկվի՝ նոր հնարավորություններ բացելով կինոարտադրության զարգացման համար։ 2024 թ.-ի ընթացքում պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24 միջազգային կինոփառատոների՝ շահելով 11 մրցանակ։ Տարեցտարի շրջանակներն ընդլայնելով և որակական նոր սանդղակ սահմանելով՝ շարունակվում է «Ոսկե ծիրան» փառատոնը, փոքրիկ հանդիսատեսին շարունակում է ոգևորել «Ռոլան» մանկապատանեկան փառատոնը, կինոսերների համար հետաքրքիր դաշտ է բացում «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, ինչպես նաև շարունակվում են կինոօրերը՝ հայ հանդիսատեսին հասանելի դարձնելով տարբեր ազգերի մշակույթը հենց կինոյի միջոցով։
Այս ամենը լայն հնարավորություն է տալիս ոլորտի զարգացման և առաջխաղաղացման, փորձի փոխանակման ու նոր հեռանկարների։
Պետությունը շարունակական քաղաքականություն է վարելու ոլորտի զարգացման, միջազգային հարթակներում հայկական կինոյի գրավչության բարձրացման, մեր ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու ուղղությամբ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին, մաղթում եմ ստեղծագործական անսպառ ուժ ու եռանդ, իսկ կինոսերներին՝ բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր դիտելու, դրանցով կյանքը լավարկելու շարունակական հնարավորություն»։
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...