Թե ինչպիսին կլինի Նոր տարին ու ինչ կբերի այն, մեծապես կախված է նաև մեզանից․ Սյունիքի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Թե ինչպիսին կլինի Նոր տարին ու ինչ կբերի այն, մեծապես կախված է նաև մեզանից․ Սյունիքի մարզպետ

14:00 31.12.2024

Սյունիքի մարզպետի աշխատակազմը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ․

«Սիրելի՛ սյունեցիներ
Եվս մեկ տարի մոտենում է ավարտին․ բոլորս անհամբեր սպասում ենք՝ դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը, որոնք ամենասիրելի ու ջերմ ընտանեկան տոներն են։ Տոներ, որ կապված են լավագույն ակնկալիքների, բարության հաղթանակի հավատի, դրական հույզերի և մտերիմների հանդեպ սիրո հետ:

Անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ 2025 թվականը ձեր ընտանիքների ու մեր հայրենիքի համար լինի կայուն խաղաղության, բարեկեցության, առողջության, բարի իղձերի իրականացման տարի:

Թե ինչպիսին կլինի Նոր տարին ու ինչ կբերի այն, մեծապես կախված է նաև մեզանից։

Համառությունը, քրտնաջան աշխատանքը, նախաձեռնողականությունն ու պատասխանատվության բարձր դրսևորումը միայն կօգնեն իրականացնել ծրագրածը թե՛ անձնական, թե՛ հանրային կյանքում։

Մեզ համար բարդագույն ժամանակներում անցնող տարին դժվարին էր, գալիք տարին ևս լի է մարտահրավերներով․ անելիքներն ու լուծում պահանջող խնդիրները բազում են, բայց միասնական աշխատանքով հնարավոր է լուծել դրանք՝ յուրաքանչյուրն իր տեղում՝ իր և իր ընտանիքի, մարզի և հանրապետության համար։ Սա է հաջողության բանալին ու հիմքը՝ համառորեն ու շարունակ սովորել, անկեղծորեն օգնել ուրիշներին, ստեղծագործաբար աշխատել և անել ամեն ինչ Սյունիքն ավելի ուժեղ և զարգացող դարձնելու համար։

Մաղթում եմ, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները յուրաքանչյուրիդ համար անցնեն ջերմ մթնոլորտում, ձեզ համար սիրելի մարդկանց շրջապատում և բերեն անմոռանալի պահեր:

Տարվա ավարտին շնորհակալություն եմ հայտնում Սյունիքի բոլոր պետական, մասնավոր կառույցներին, անհատներին ու բոլոր բնակիչներին՝ այստեղ ներդրված ջանքի, հայրենի հողի հանդեպ սիրո ու նվիրումի, մեր մարզի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Շնորհակալությո՛ւն մարզային կյանքի տարբեր բնագավառներում այս տարի հաջողություններ ու հաղթանակներ, լավագույն ցուցանիշներ արձանագրած բոլորին։

Առանձնահատո՛ւկ շնորհակալություն և շնորհավորանքս՝ մեր սահմանները հսկող հայորդիներին, խոնարհումս՝ մայր հողի համար ընկածներին ու հարգանքիս հավաստիքը՝ նրանց ընտանիքներին։

Սիրելի՛ սյունեցիներ, ցանկանում եմ, որ տարվա ընթացքում տխրություն ու մտահոգություն բերած ամեն ինչ մնա անցյալում, և 2025 թվականին իրենց շարունակությունն ունենան միայն դրական ու բարի իրողությունները։

Թո՛ղ այս Նոր տարին նոր հեռանկարներ և հնարավորություններ բացի բոլորի առջև և արգասաբեր լինի ձեռքբերումների համար:
Բարի՛ Նոր տարի և Սուրբ Ծնունդ Հայոց աշխարհին ու բոլորիս օջախներին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

15:37 20.07.2025

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...

Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշել

15:17 20.07.2025

Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ […] ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:00 20.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան, 1-ին զանգվածի Բորյան, 2-րդ զանգվածի Թոթովենցի, 4-րդ զանգվածի Հովհաննիսյան, 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան, 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցների և Մայակ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:39 20.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին կեսօրից հետո, 21-22-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 20-25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի […] ...

Շիրակի մարզում 33-ամյա հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

14:12 20.07.2025

Շիրակի մարզում 33-ամյա հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում […] ...

Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:00 20.07.2025

Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP