23:58 20.09.2018
Աշխարհահռչակ դերասանուհի Սոֆի Լորենը այսօր նշում է իր ծննդյան 84 ամյակը: Նա ծնվել է 1934թ․ սեպտեմբերի 20-ին, Հռոմում։ Փառքի ճանապարտին առաջին աստիճանը 14 տարեկանում տեղական գեղեցկության մրցույթում հաղթանակն էր, իսկ 1950 թվականին դերասանուհին մասնակցել է «Միսս Իտալիա» մրցույթին, որտեղ արժանացել է «Միսս Վայելչություն» մրցանակին, որը հանձնաժողովի կողմից ստեղծվել էր հատուկ նրա համար։
Հերթական մրցույթին մասնակցելու ժամանակ նա ծանոթացել է պրոդյուսեր և իր ապագա ամուսին Կառլո Պոնտիի հետ, որը նրանից 22 տարով մեծ էր։
Հաճախ Լորենի ֆիլմերի գործողությունները իրականանում էին էկզոտիկ միջավայրում` նրան հնարավորություն տալով հանդիսատեսի առջև հանդես գալու անսովոր հանդերձանքով։
1950-ական թվականների կեսերից Սոֆին դարձել էր Իտալիայի աստղ և սեքս-խորհրդանիշ։ Սկզբում դերասանուհին նկարահանվում էր Սոֆիա Լադզարո կեղծանունով, սակայն 1953 թվականին փոխում է Սոֆի Լորեն։
Դերասանուհին խաղացել է բազմաթիվ ֆիլմերում և համագործակցել է բազմաթիվ ռեժիսորների հետ:
Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտության ֆակուլտետի դեկան Անետա Երզնկյանը SHANTNEWS.AM- ի հետ զրույցում Լորենին բնութագրեց հետևյալ կերպ.
«Մեծ դերասանուհի, որը տարբեր դերեր է կարողանում խաղալ, ունենալով իրեն հատուկ ձեռագիր, շատ տարբեր ձևերում է կարողանում իրեն դրսևորել: Լորենը տարբեր ռեժիսորների հետ է աշխատել: Յուրաքանչյուր ռեժիսորի ֆիլմում նա եղել է անսամբլում, որից դուրս չի եկել, բայց կարողացել է պահպանել իր ինքնությունը»,- ասաց կինոգետը:
Սոֆի Լորենի դերասանական վարպետության գագաթնակետն է հանդիսացել մոր դերակատարումը՝ «Չոչարա» ֆիլմում: Լորենի դերասանական արտահայտչությունը և ներդաշնակությունը կինոքննադատների մոտ այնպիսի տպավորություն էր առաջացրել, որ այդ դերակատարման համար նրան շնորհել են «Օսկար» մրցանակ։ Դա առաջին դեպքն էր, որ տվյալ անվանակարգում մրցանակը շնորհվում էր այն կինոնկարի համար, որը նկարահանվել էր ոչ անգլերեն լեզվով։
1957 թվականից Լորենը պարբերաբար Հոլիվուդում նկարահանվելու առաջարկություններ էր ստանում։
Դերասանուհու հեղինակային գրքից որոշ արտահայտություններ թևավոր են դարձել Իտալիայում, օրինակ․ «Այն ամենն, ինչ ունեմ՝ պարտական եմ սպագետիին»։ Ջենովայի արքեպիսկոպոսը մի անգամ կատակել է, որ, չնայած Վատիկանը հավանություն չի տալիս մարդկանց կլոնավորմանը, նա կարող է բացառություն անել Սոֆի Լորենի համար։
Սոֆի Լորենը Հոլիվուդյան Փառքի ծառուղում աստղ ունի:
Դերասանուհին իր կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր նրա մասին:
1982 թվականին Սոֆիա Լորենը լքել է Իտալիան՝ այն բանից հետո, երբ 18 օր անցկացրել է բանտում՝ հարկերը չվճարելու համար։
Կանադայի Տորոնտո քաղաքի Էտոբիկո շրջանի փողոցներից մեկը կոչվել է Սոֆիա Լորենի անվամբ։
Բացի մայրենի իտալերենից՝ Սոֆիա Լորենն ազատ խոսում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։
Դերասանուհին նաև գրում է։ 1999 թվականին լույս է տեսել նրա «Հուշերի բաղադրատոմսը» երկրորդ գիրքը։ Հաջորդող տարիներին նա սկսել է զբաղվել նաև գործարարությամբ՝ թողարկելով օծանելիքի իր սերիան։
Անձնական կյանքում նրան բավականին տհաճություն է պատճառել այն, որ երկար տարիներ բուժվել է անպտղության դեմ, 1968 թվականին ծնվել է նրա առաջնեկը՝ Կարլո Պոնտի կրտսերը, ով այսօր Վիեննայի նվագախմբի դիրիժորն է, իսկ չորս տարի անց ծնվել է երկրորդ որդին՝ Էդուարդը, ով ռեժիսոր է։
18:30 04.07.2025
«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա18:24 04.07.2025
Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:17 04.07.2025
ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններՀուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
18:06 04.07.2025
Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափՀուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...
17:55 04.07.2025
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...