16:21 21.01.2025
Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին Հայաստանի կառավարության ընդունած օրինագիծը հասարակական նախաձեռնություն է և չի պարունակում կոնկրետ ժամկետներ կամ մեխանիզմներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ի՞նչ ժամկետների մեջ հույս ունի անդամակցել Եվրոպական միությանը և ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը պատրաստվում համատեղել անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին։
Միրզոյանը հիշեցրել է, որ կառավարության որոշման մեջ խոսք չի գնում կոնկրետ ժամկետների մասին։
«Օրինագիծը հանրային փաստաթուղթ է և դրանում դեռևս ժամկետների կամ կոնկրետ մեխանիզմների մասին խոսք չի գնում։ Ցանկանում եմ հիշեցնել, որ սա քաղաքացիական հասարակության նախաձեռնություն է։ Կազմակերպությունները հավաքել են անհրաժեշտ 50․000 ձայն, ինչպես սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ, և այժմ այս նախաձեռնությունն ինքնաբերաբար վերածվել է օրինագծի և կքվեարկվի խորհրդարանում։ Կառավարությունը հավանություն է տվել այս օրինագծին, և ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը դրան կողմ կքվեարկի»,-նշել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ այդ օրինագծով այլ բան չի ենթադրվում։
Անդրադառնալով միաժամանակ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրության մասին հարցին՝ Միրզոյանը նշել է, որ բոլոր փորձագետները և տեսաբաններն ասում են, որ այդ հարցում կան հակասություններ։ «Ես չէ, որ պետք է դատեմ․ եթե նման հարց ծագի, ապա, հավանաբար, պետք է հասկանալ՝ ինչ անել»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարը։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին դրական դիրքորոշում է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Հարցն առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում։
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ11:01 15.05.2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասինԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...
10:58 15.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՄայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...
10:48 15.05.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...
10:35 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...
10:35 15.05.2025
Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ աշխատելու մասին։ «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսելոնայում»։ Նա ինձ ասաց, որ կլինեմ իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա շատ է հոգ տանում խաղացողների մասին, անաչառ է և անգնահատելի մարդկային հատկանիշներ ունի։ Անչափ ուրախ էի, որ ինձ ավագ ընտրեցին։ «Բարսելոնայում» խաղալն իմ երազանքն էր, իսկ ավագի […] ...
10:28 15.05.2025
Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...