Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+29.09 oC

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը

22:12 14.02.2025

Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Ոսկան աբեղա Ոսկանյանը։

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ մասնավորաբար նշելով.

«Մանուկ Հիսուս եկավ որպես խաղաղության իշխան՝ մարդկանց փոթորկահույզ սրտերի մեջ սերմանելու երկնային խաղաղությունը: Նա եկավ որպես աշխարհի Փրկիչ՝ փրկելու համար աստվածաստեղծ մարդ արարածին և իր նվիրական առաքելությամբ կամրջելու երկինքն ու երկիրը»։

Վերջում Հայր Ոսկանը պատգամեց հավատացյալ ժողովրդին անվարան գնալ Տիրոջ կենսատու ու անմար Լույսին ընդառաջ և աղոթել նաև բոլոր այն ամուսնական զույգերի համար, որոնք իրենց կյանքը սկսում են տերունական լույսի, խաղաղության ու փրկության ապավինությամբ:

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ: Օրվա խորհուրդի խաչքավորն էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը։

Տոնի առիթով Նորին Սրբությունն իր Հայրապետական օրհնությունն ու մաղթանքները բերեց նորապսակներին՝ նշելով, որ Տեառնընդառաջին ամենքս Սուրբ Սիմեոն Ծերունու նման փառավորում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին և ամրապնդում վճռականությունը Տիրոջն ընդառաջ ելնելու, միշտ Տիրոջ հետ լինելու և ապրելու ու ընթանալու Աստծո կամքի համաձայն։

Հայոց Հայրապետն ընդգծեց, որ տոնի նախօրեին, ժողովրդական ավանդության համաձայն, նորապսակները համախմբվում են իրենց ընտանեկան օջախներում, խարույկ վառում և բերկրանքով ու ցնծությամբ տոնախմբում Տեառնընդառաջը։ Այս խորհրդին համահունչ Տեառնընդառաջի տոնը հռչակվել է Նորապսակների օրհնության օր, որպեսզի եկեղեցիներում հավարտ Սուրբ Պատարագի նոր ամուսնացած զույգերը օրհնություն ստանան, և Տիրոջ առատ շնորհները բաշխվեն իրենց ընտանիքներին։

Դիմելով նորապսակ զույգերին՝ Նորին Սրբությունն ասաց.

«Այս օրհնյալ պահին Մենք Մեր ջերմ շնորհավորանքն ենք բերում բոլոր նորապսակ զույգերին և մաղթում երջանկություն, սիրառատ ընտանեկան կյանքի երկար տարիներ։ Թող Տերը պարգևի ձեզ բազում արժանավոր զավակներ և պահպանի ամենքիդ Իր շնորհների և Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո։ Հայրական Մեր հորդորն է, որ միշտ վառ պահեք հավատքի լույսը ձեր հոգիներից ու հարկերից ներս, ապրեք Սիմեոն ծերունու բարեպաշտությամբ՝ ձեր սրտերում հանապազ կրելով սերը Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»։

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Սուրբ Պատարագին մասնակից նորապսակ զույգերին և Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի։

Հայոց Հովվապետը, մեկ անգամ ևս իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները բերելով նորապսակ երիտասարդներին, գոհունակությամբ արձանագրեց, որ այս տարի ընդունելության են արժանացել նաև աշխարհական նորապսակ հայորդիները։

Նորին Սրբությունը հորդորեց նորապսակ զույգերին ապրել սիրով ու ավետարանական ոգով, լինել միմյանց զորակից և չընկրկել դժվարությունների առաջ։ Հայոց Հայրապետը մաղթեց նաև, որ Տիրոջ լույսն ու ջերմությունը մշտական ներկայություն լինեն իրենց նորակազմ ընտանիքներում և ապրեն առողջ ու երջանիկ կյանքով:

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորապսակ զույգերին և ընծայեց նվերներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

11:30 16.07.2025

Արագածոտնի մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Դախխան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․Արագածավան) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվում են սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնք հնարավորություն չեն տալիս իրականացնել դրանց լվացման, մաքրման […] ...

Ղրղզստանում 4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:21 16.07.2025

Ղրղզստանում 4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ղրղզստանի հյուսիսում գտնվող Թալասի շրջանում, հայտնում է հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղրղզստանում ՝ Կալբա գյուղից 3 կիլոմետր հարավ-արևելք և Թալասի շրջկենտրոնից 19 կիլոմետր հեռավորության վրա։ Ղրղզստանի Հանրապետության բնակավայրերում երկրաշարժի ուժգնությունը եղել է. Կալբա, Աթայ Օգոնբաևա, Կարա-Սուու, Կոկ-Քաշաթ գյուղերում՝ 3,5 բալ, Կոզուչակ, Ժոն-Արիկ, Կըզըլ-Տուու, […] ...

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:10 16.07.2025

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին

11:02 16.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․90 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:   ...

Հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

10:53 16.07.2025

Հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500 հատվածը։ 4.4կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը սկսվում է Գյումրու վերջնամասից և հասնում մինչև Մայիսյան բնակավայր։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանն ու Արման Խաչատրյանը Շիարկի մարզ այցելության ժամանակ եղել են նաև այս շինհրապարակում, հետևել իրականացվող աշխատանքներին։ Նշենք, որ այս […] ...

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար

10:45 16.07.2025

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթևոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- նշված է հրամանագրում։ Մեկ այլ հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է շրջակա միջավայրի […] ...

BACK_TO_TOP