00:13 15.02.2025
Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների Աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչ փուլում 61 երկրի 100 լավագույն մարզիկների շարքում ՀՀ հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը գրավեց 47-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան:
Գլեբին փետրվարի 15-ին հանդես կագա հատուկ ոլորավայրէջք մրցաձևում:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Գլեբ Մոսեսովը հայաստանցի առաջին մարզիկն է, ով երբևէ կարողացել է հաղթահարել մեծահասակների աշխարհի առաջնության որակավորման փուլը:
11:46 06.05.2025
Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:34 06.05.2025
ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցություններըՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ անիմաստ է շարունակել հրադադարի շուրջ բանակցությունները Իսրայելի հետ , քանի դեռ շարունակվում է հակամարտությունը և անկլավի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Անիմաստ է բանակցել կամ քննարկել հրադադարի նոր առաջարկներ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում է սովի պատերազմը, ոչնչացման պատերազմը», – ֆրանսիական AFP-ին ասել […] ...
11:23 06.05.2025
Իրազեկում․ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակումՆույնականացման քարտ (ID card) ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում Հարգելի’ քաղաքացիներ, եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card): «Հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ […] ...
11:04 06.05.2025
Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածելՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը […] ...
10:58 06.05.2025
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը դադարեցրել է գործունեությունն ԱդրբեջանումՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հայտարարել է Ադրբեջանում իր գործունեությունն ավարտելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կայքում։ Նշվում է, որ Ադրբեջանում իր 30-ամյա գործունեության ընթացքում կարևոր դեր է խաղացել կառավարությանը և այլ ազգային ու տեղական գործընկերներին օգնելու գործում՝ բարելավելու մայրական առողջության պահպանությունը, պայքարելու գենդերային բռնության դեմ ու խթանելու գիտահեն ժողովրդագրական քաղաքականությունը։ […] ...
10:51 06.05.2025
Շոլցն իր հրաժեշտի խոսքում ասել է, որ Մերցի օրոք Գերմանիան դժվարին ժամանակներ կունենաԳերմանիայի կանցլերի պաշտոնակատար Օլաֆ Շոլցը մայիսի 5-ի երեկոյան պաշտոնը թողնելուց առաջ հրաժեշտի ելույթ ունեցավ, որում խոսեց երկրի հաջորդ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համար սպասվող դժվար ժամանակների մասին։ Հրաժեշտի արարողությունը հեռարձակվել է գերմանական Phoenix հեռուստաալիքի YouTube-յան էջում։ «Դժվարին ժամանակներում, որոնք անկասկած կառաջանան, մաղթում եմ ձեզ հանդիպումներ, որոնցից կարող եք ուժ և վստահություն քաղել», -ասել է Շոլցը։ Բացի […] ...