Ուզում եմ հատուկ մի բան անել այսօր․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Ուզում եմ հատուկ մի բան անել այսօր․ Փաշինյան

22:43 21.09.2018

Այսօր տեսնում եմ, որ յուրաքանչոուր քաղաքացի իրեն համարում է ՀՀ հպարտ, արժանապատիվ, հաղթանակած քաղաքացի: Շատ խորհրդանշական իրադարձություն է տեղի ունեցել երեկ՝ մի շարք գյուղերի բնակիչներ հավաքվել էին Կառավարութան շենքի մոտ, ուզել են ներս մտնել, իսկ ոստիկանները թույլ չեն տվել: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Կարապի լճի մոտ «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքին։

«Ես իմ աշխատասենյակում էի, երբ լսեցի ձայները և իջա ներքև, տեսա՝ լարված իրավիճակ է: Դուրս եկա, խոսեցինք: Լրագրողներից մեկը հարցրեց, ինչու էին դռներին խփում: Ես ասացի՝ լավ են անում, իրենց դուռն է, ուզում են՝ խփում են: Իսկ այսօր Բաղրամյան 26-ի դռները բացվեցին, և մենք ևս մեկ քայլ ունենք այդ քաղաքական խնդիրը լուծելու համար: Նաև ԱԺ դռները պիտի բացենք ՀՀ քաղաքացու առաջ: Հեղափոխութան օրերին, երբ մտնում էինք համալսարան, ռադիոյի շենք, բացում էինք փակ դռները, մեզ ասում էին՝ ինչո՞ւ եք անում: ՀՀ քաղաքացու առաջ փակ դռներ չեն լինելու: Քննադատությունների մասին շատ եմ լսել: Այս անգամ ժողովրդավարական երկրին հատուկ քարոզչություն էր, որովհետև քաղաքական ուժերը պայքարում էին ամեն ձայնի համար: Ժողովրդավարությունը լուրջ պատասխանատվություն է, և մենք պետք է անենք ամեն ինչ՝ անձնական բնույթի վիրավորանքները բացառելու համար: Պետք է լինի սկզբունքների պայքար, և յուրաքանչյուրի իրավունքը պետք է պաշտպանված լինի: ՀՀ քաղաքացիները պետք է փոխադարձ հարգանքով իրար վերաբերվեն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են պատկանում: Կրքերը բորբոքվում են, դա նորմալ է, բայց եկեք ներողություն խնդրենք և ներենք, որովհետև մեր երկիրը սիրո և հանդուրժողականության, իրավունքի երկիր է։ Ուզում եմ հատուկ մի բան անել այսօր՝ չարժի չէ՞ ջուրը թռնել, լավ, ուրիշ բան կանեմ», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արտասանելով Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

21:05 01.07.2025

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համար

20:58 01.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունը դադարեցնելու համար։ Ֆլորիդա նահանգում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով հուլիսի 7-ին Վաշինգտոնում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ հանդիպում անցկացնելու ծրագրերը, ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահեցրել է, որ այդ բանակցություններում վճռականորեն կխոսի Գազայում գործողությունը դադարեցնելու օգտին։ «Ես շատ վճռական […] ...

BACK_TO_TOP