Քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ

16:06 03.03.2025

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ապրիլի 1-ից առկա հարկերից եւ տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել եւս 10 տոկոս շրջանառության հարկ: Պատգամավորի տեղեկացմամբ նախաձեռնության վերաբերյալ կայացած աշխատանքային քննարկումներից հետո որոշվել է որոշ փոփոխություններ կատարել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

«Ոլորտը զգայուն է, եւ հաճախ զուտ մասնագիտական փաստարկները կարող են շահարկումների առիթ հանդիսանալ»,- ընդգծել է Բաբկեն Թունյանը` հավելելով, որ քննարկման նպատակն է լսել փոփոխությունների վերաբերյալ ոլորտի պատասխանատուների նկատառումներն ու դիրքորոշումները: Հանձնաժողովի նախագահի տեղակալի դիտարկմամբ ավելացող հարկային բեռը պետք է համադրելի լինի ընկերությունների ստացած շահույթին:

Ներկաներն անդրադարձել են ոլորտում առկա իրավիճակին, շահումների ծավալներին, խոսել փոփոխությունների հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Խաղային ոլորտն առավել վերահսկելի եւ թափանցիկ դարձնելու համար կարեւորվել է օպերատորի ինստիտուտի առկայությունը: Նշվել է, որ բնագավառում գովազդային սահմանափակումների հետեւանքով նվազել են խաղադրույքների ծավալները:

«Շրջանառության հարկը եւ հարկման ընդհանուր համակարգը` շահութահարկը, անհամատեղելի են»,- ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը պատգամավորական նախաձեռնության վերաբերյալ` նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Խոսելով խաղային ոլորտի համար հարկային բեռի բարձրացումից` փոխնախարարն ընդգծել է` նպատակահարմար է այդ տեսլականը քննարկել առկա համակարգերի եւ քաղաքականության, մասնավորապես, պետական տուրքի շրջանակում:

Անդրադառնալով պետական տուրքի դրույքաչափի բարձրացմանը` նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ նախատեսվում է այն շարունակական դարձնել մինչեւ այն հաշվետու տարվա սկիզբը, երբ ներդրված  կլինի օպերատորի ինստիտուտը:

«Հայաստանում գրանցված, օրինական դաշտում աշխատող եւ հարկ վճարող ընկերությունների համար խաղի կանոնների սահմանմանն ու դրանց աստիճանաբար խստացմանը զուգահեռ պետք է քայլեր ձեռնարկել, որ Հայաստանում չգրանցված բուքմեյքերական ընկերությունները մեր երկրում չունենան հասանելիություն»,- նման համոզմունք է հայտնել Բաբկեն Թունյանը: Նա, կարեւորելով քննարկման ընթացքում հնչած դիտարկումները, նշել է, որ դրանք հաշվի կառնվեն ոլորտի վերաբերյալ վերջնական փոփոխություններ կատարելիս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

21:05 01.07.2025

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...

BACK_TO_TOP