Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին

16:16 03.03.2025

Որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի գլխավորած պատվիրակությունը՝ ծանոթանալու համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Ողջունելով տիկին Շոմեյքերին Հայաստանի Հանրապետությունում, նախարարը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները և նշել, որ մեր երկիրը բավարար ջանքեր է գործադրում համաժողովը հավուր պատշաճի հյուրընկալելու և աշխարհին լավագույնս ներկայանալու ուղղությամբ։

Տիկին Շոմեյքերն իր հերթին նշել է, որ այդ ջանքերը պետք է կրկնապատկվեն, քանզի սա հնարավորություն է աշխարհին Հայաստանի Հանրապետությունը և երկրի կենսաբազմազանությունն ու դրա պահպանության ուղղությամբ արվող քայլերը ներկայացնելու համար։
Նախքան հանդիպման օրակարգային հարցերին անդրադառնալը, կողմերն ամփոփել են Հռոմում կայացած Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի (COP16) վերաբացված նստաշրջանին ՀՀ պատվիրակության մասնակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի թիրախների վերանայման և թարմացման հարցը, Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման ընթացքում քարտուղարության հետ համագործակցության ուղիները և ձևաչափերը, առաջիկա միջոցառումները և դրանց ժամանակացույցերը։

Աստրիդ Շոմեյքերը վերահաստատել է քարտուղարության պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանի Հանրապետությանը կազմակերպչական աշխատանքների ընթացքում։

Անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի կոնվենցիաների միջև սիներգիայի ապահովման գործընթացին։ Նախարարը նշել է, որ Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում այս ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, նպաստել ընդհանուր նպատակների իրականացմանը և համատեղ ջանքերով գտնել լուծումներ առկա հարցերի վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

BACK_TO_TOP