Մենք ունենք բավական մեծ օրակարգ Միացյալ Նահանգների հետ. Զոհրաբ Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Մենք ունենք բավական մեծ օրակարգ Միացյալ Նահանգների հետ. Զոհրաբ Մնացականյան

13:20 22.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Իրականում» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին, Փաշինյան-Թրամփ հանդիպման հավանականությանը: Դիտարկմանը, որ ՀՀ անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի ուղերձն ավելի ջերմ բարեկամական էր, պատասխանելով հարցին` դա սպասելի՞ էր, Մնացականյանը պատասխանել է.

«Մենք ունենք բավական մեծ օրակարգ Միացյալ Նահանգների հետ: Այն մեր գործընկեր երկրներից մեկն է, որի հետ 27 տարիների ընթացքում կառուցել ենք բավական հարուստ օրակարգ: Իհարկե, շատ ոգևորիչ է: Միացյալ Նահանգները ողջունեցին այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում, որոնք ուղղված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը: Այդ բոլորն արժեքների վերահաստատման, ամրապնդման գործընթացներ էին: Միացյալ Նահանգները, այդ առումով լինելով մեր գործընկերը, մեզ ողջունում են, մեզ շնորհավորում: Իհարկե, այդ ջերմությունը շատ ոգևորիչ է, շատ լավ է»:

Լրագրողի հարցին` կարելի՞ է արձանագրել, որ սկսվում է հարաբերությունների նոր, ավելի դինամիկ փուլ, Մնացականյանը պատասխանել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակական են, երկու երկրներն ունեն ընդլայնվող օրակարգ:

«Միացյալ Նահանգները բավական երկար աշխատել են մեզ հետ այս օրակարգի շուրջ, և մենք միանշանակ շարունակելու ենք: Մենք միայն ողջունում ենք և ասում, որ կկարողանանք առավել խորացնել և ամրապնդել մեր համագործակցությունը»,- նշել է նա:

Անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման վրա այս հարաբերությունների ազդեցությանն ու ԱՄՆ նախագահի ուղերձում նշված հետևյալ ձևակերպմանը, թե «առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-պետություն, Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել՝ հակամարտության տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ», Մնացականյանը նշել է, որ նման ուղերձը շատ ողջունելի է այն առումով, որ Միացյալ Նահանգները հանդիսանում են երեք համանախագահ երկրներից մեկը, ունեն բավական մեծ ներդրում:

«Գիտեք մեր դիրքորոշումը, որ մենք վճռական ենք և հավատարիմ խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծմանը: Միացյալ Նահանգների ջանքերը շատ էական են, և, այո՛, մենք պատրաստ ենք շարունակել աշխատել՝ կառուցողական ուղին բռնած, առաջ տանել այս գործընթացը դեպի խաղաղ հանգուցալուծում: Միացյալ Նահանգները, համանախագահ են Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին. այս ձևաչափը շարունակում է մնալ միջազգայնորեն ճանաչված և աջակցություն ստացած ձևաչափ: Այն իր մեջ ներառում է այդ երեք երկրները, որոնք ունեն ներկայություն այս տարածաշրջանում, ունեն կարողություն, ուժ՝ մեզ աջակցելու, լավագույնս կատարելու միջնորդության դերը: Եվ մենք ողջունում ենք, որ Միացյալ Նահանգները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու այս աշխատանքը մյուս համանախագահ երկրների հետ միասին»,- ասել է նա:

Հարցին՝ hնարավոր համարո՞ւմ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյան-Թրամփ հանդիպումը, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ դա շարունակական գործընթաց է, և նման հանդիպման համար իրենք շարունակում են պատրաստել բոլոր հիմքերը, որպեսզի այդ հանդիպումը կայանա, լինի բովանդակալից և արդյունավետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

21:05 01.07.2025

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...

BACK_TO_TOP