15:17 22.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ հանդիպեց Երասխ համայնքի բնակիչներին: Վարչապետը խոսեց պետության առաջընթացի մեջ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի կարևորության մասին:
«Մենք, որ բնակավայրեր ենք մտնում, զարմանալի է, թե ինչքան հեշտ ենք հարմարվել, օրինակ, որ մեր փողոցների երկայնքով, գյուղամիջերում, ամենուր աղբ լինի: Բոլորս դրա հետ արդեն հարմարվել ենք: Պարզ է` համայնքը պետք է աշխատի, աղբահանություն իրականացնող կազմակերպությունը պետք է աշխատի, առավել ևս մայրաքաղաքում և քաղաքներում, բայց մենք կարող ենք, չէ՞, մեր մեջ դաստիարակել այն, որ մենք մեր միջավայրում պետք է աղբը չհանդուրժենք: Ամենապրիմիտիվ բանն եմ ասում, հիմա, որ քայլում եմ, աղբը պահում եմ ձեռքումս, որպեսզի այն ինչ-որ տեղ գցեմ: Սա ամենապրիմիտիվ բանն է»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց ևս մեկ բան՝ կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի աշխատանքը քաջալերելը, նշեց` յուրաքանչյուր քաղաքացի երկիրը զարգացնելու համար կոնկրետ աշխատանք ունի անելու: Նա հիշեցրեց` մարդիկ ասում էին` գործարար հնարավորությունները սահմանափակված են, չեն թողնում` աշխատեն, մոնոպոլիաներ են, ոստիկանությունը թույլ չի տալիս, հարկայինը, ԱԱԾ-ն, օլիգարխը, ինչ-որ մեկի եղբայրը թույլ չի տալիս: Փաշինյանը շեշտեց` ցանկացած աշխատանքի համար վերացված են բոլոր արհեստական խոչընդոտները, ուստի կոչ արեց պայմանավորվել, որ շարունակելու են այն մոդելով, որ դրվել է հեղափոխության հիմքում, այն է` յուրաքանչյուրը պետք է քայլ անի:
«Գյուղատնտեսության ոլորտում շատ կարևոր է, որ մենք հասկանանք` սա 21-րդ դարն է: Պետք է ամեն ինչ անենք, որ ամեն կաթիլ ջուրն օգտագործվի արդյունավետ, այգիները համապատասխանեցվեն ժամանակի չափանիշներին, որ քիչ աշխատանք, քիչ ֆինանսական միջոց, քիչ պարարտանյութ տանի, շատ արդյունք տա. սա է մեր կառավարության ռազմավարական մոտեցումը: Մենք ընդհանուր առմամբ ասում ենք` պետք է ոչ թե կառավարություն լինենք, որը հաց է բաժանում, այլ կառավարություն, որ օգնում է մարդուն, որ ինքն իր հացը վաստակի: Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը աշխատավոր ժողովուրդ է: Հայաստանում ամենակարևոր պրոբլեմներից մեկը աշխատատեղերի բացակայությունն է, բայց այսօր որ գործարան գնում ենք, ասում են` աշխատուժի պրոբլեմ ունեն: «Արտֆուդ»-ում ասում են` 150 թափուր աշխատատեղ կա, ուր գնում ենք, այդ պրոբլեմը կա»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով` մի կողմից մարդիկ կառավարությունից պահանջում են աշխատատեղ, մյուս կողմից ասում են` չեն կարողանում մարդ ընդունել աշխատանքի, թեպետ այդ աշխատանքը սեզոնային է, բայց այստեղ, ըստ վարչապետի, դարձյալ մեր երկրի քաղաքականությունն է մեղավոր, քանի որ մի կողմից սոցնպաստի, աղքատության նպաստի քաղաքականություն են տանում, մարդուն տալիս են մի գումար, մյուս կողմից ասում «բայց տես, հա, եթե հանկարծ աշխատել ես, աշխատավարձ ես ստացել, այդ գումարը քո ձեռքից վերցնելու ենք»:
«Այդ նպաստով օգնում ենք՝ ոչ թե հաղթահարի աղքատությունը, այլ ասում ենք` տես հա, չհաղթահարես, պիտի շարունակես աղքատ մնալ, թե չէ այդ 25 հազարը ձեռքիցդ վերցնելու ենք, ու ես գիտեմ` դա ինչի է արվել, որ հետո ընտրությունների ժամանակ 10 հազար դրամով հարցեր լուծվեն: Այո՛, շատ կոնկրետ հակապետական քաղաքականություն է եղել, այնպես անել, որ մարդիկ 10 հազար դրամ տեսնելիս զարմանան, որ ով գրպանից 10 հազար դրամ հանի, ասեն` ուրեմն կիսաստված է, որ 10 հազար դրամ ունի: Մենք այդ քաղաքականությանը պետք է վերջ տանք, կոչ եմ անում, խնդրում եմ, աղքատության տրամաբանությունը պետք է փոխարինել աշխատանքի տրամաբանությամբ: Մեր բոլոր հարցերը լուծվելու են աշխատանքով, ջանքով, քրտինքով, և այդ աշխատանքը մենք իրար հետ պետք է անենք»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց` այսօր պետք է տնտեսական, գյուղատնտեսական, կրթության մեջ հեղափոխություն անել, և դրա առաջնորդը քաղաքացիներից յուրաքանչյուրն է:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...